Տիկտոկեր, դերասանուհի Մագա Հարությունյանը հետեւորդներին եւ ծանոթներին կոչ է անում զգույշ լինել կեղծիքներից։ Մագան հաղորդագրություն է տարածել, որում պատմում է, որ իր անունով կեղծ էջի պատճառով ոչ միայն ինքը, այլեւ իրեն վստահող լսարանը հայտնվել են անախորժության մեջ։ Դերասանուհին նշում է, որ վերջին շրջանում իրեն հետապնդում են, տարբեր մարդկանց կողմից ստանում է սպառնալիքներ։
«Վերջին շրջանում իմ կյանքում շատ տարօրինակ բաներ են տեղի ունենում, օրինակ՝ ինձ մեքենայի տակ են գցում։ Մարդիկ, որոնց կյանքումս չեմ տեսել, չեմ ճանաչում, մոտենում են ինձ ու սկսում ինձ հետ շատ վատ խոսել, սպառնալ։ Կամ, օրինակ, միշտ մեքենաներ են լինում մեր տան բակում, որոնք ինձ հետեւում են։ Մի խոսքով՝ ամեն ինչ ավելի, քան լուրջ է։ Այս ամենն այն պատճառով է, որ ինչ-որ մեկը Facebook-ում իմ անուն-ազգանունով ու իմ լուսանկարներով շատ ակտիվ էջ է վարում ու շփվում տարբեր տղամարդկանց հետ»,-Instagram-ում հրապարակած տեսանյութում պատմում է բլոգերը։ Նա հավելում է, որ դեռեւս չգիտի՝ ով է այդ անձնավորությունը, բայց ունի կասկածներ։
Посмотреть эту публикацию в Instagram
«Խոսում է, պայմանավորվում հանդիպելու նպատակով, շորթում գումարներ, հետո նորից իմ անունից գրում է նույն մարդկանց, որ եթե իրեն չուղարկեն բավարար գումար, նամակագրությունը կուղարկի, օրինակ, այդ տղամարդկանց կանանց։ Վերջին շրջանում ես առանց ուղեկցության տնից դուրս չեմ գալիս, քանի որ այդ ամենն ինձ համար շատ սթրեսային է»,-շարունակում է Մագան։ Բլոգերը նշում է՝ այս մասին չէր խոսի երկրում ստեղծված այս դժվարին իրավիճակում, բայց, նրա խոսքով, իր անունից գումար են սկսել շորթել նաեւ կարիքի մեջ հայտնված արցախցիներից։
«Չկարողացա լռել, որովհետեւ վերջերս իմացա նաեւ, որ տվյալ էջը վարողը Արցախից եկած մեր հայրենակիցներից գումար է շորթել տան վարձակալության նպատակով, իսկ մարդիկ վստահելով՝ գումարները փոխանցել են․․․ Երբ իմացա դեպքի մասին, իմ էջում ավելացրի կապույտ նշանը, որից հետո շատ կարճ տեւեց նրա գործունեությունը, բայց, ամեն դեպքում, հասցրել էր շատերից գումար շորթել»։
Դերասանուհի-բլոգերը կասկածում է, որ նույն անձը հիմա նույն գործունեությունը վարում է «ВКонтакте» սոցիալական ցանցում՝ նշելով, որ այնտեղ էլ իր անունից էջ է բացվել, թեեւ ինքը տվյալ սոցիալական ցանցում գրանցված չէ։ Մագան կոչ է անում իր հետեւորդներին զգոն լինել՝ խաբեության զոհ չդառնալու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 5 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից