77-ամյա Շերի 37-ամյա բոյֆրենդը չի կարողանում գլուխ հանել նրա սեռական «ախորժակից»։ RadarOnline.com-ը գրում է, որ Շերը պարծեցել է՝ նշելով, որ իր ընկերոջ՝ Ալեքսանդր «Ա.Է.» Էդվարդսի հետ իր կյանքի լավագույն սեքսն է ունեցել, բայց ինսայդերները նշում են, որ նրա անհագ սեռական ախորժակը «հոգնեցնում է» երիտասարդ պրոդյուսերին եւ խանգարում զույգի բիզնես համագործակցությանը:
Ըստ որոշ աղբյուրների՝ Էդվարդսը չի կարողանում բավարարել լեգենդար երգչուհու սեռական «ախորժակը»: «Ա.Է.-ն նեղված է եւ չգիտի՝ ինչ անել»,- National Enquirer-ին ասել է նրանցից մեկը՝ հավելելով,-«Ամեն անգամ նա ավելի շատ բան է ցանկանում եւ պահանջում: Այս ամենը նրա համար մեծ բեռ է դարձել իրենց հարաբերություններում»։

Շերը եւ Ալեքսանդրը կարճ ժամանակով բաժանվել էին գարնանը։ «Շերը համոզված էր, որ Ա.Է.-ն, պարզապես, օգտագործում էր իրեն՝ իր կարգավիճակի եւ միլիոնների համար»,-ասել է աղբյուրը,-«Բայց նա որոշեց հետեւել իր սրտին եւ նրան երկրորդ հնարավորություն տալ: Այդ ժամանակվանից նրանք անբաժան են եղել»։
«Շերն ասում է, որ Ալեքսանդրի վերադարձը նրան 40 տարով ավելի երիտասարդ է դարձրել»,-երգչուհու մասին պատմել է մեկ այլ աղբյուր,-«Նա ասում է, որ իր առողջությունն ավելի լավ է, քան երբեւէ, եւ դա արտահայտվում է նրա բարձր լիբիդոյի վրա: Հուսանք, որ սա չի վախեցնի տղային»,-հավելել է ինսայդերը:
Լուսանկարները՝ Joce Zerojack/Bauer-Griffin/GC Images, Press Agency/NurPhoto/Shutterstock
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
