ԱՄՆ-ում Բրիթնի Սփիրսի «Իմ ներսի կինը» ինքնակենսագրականը մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է 1,1 միլիոն օրինակով։ Վաճառքի հաշվարկման մեջ մտնում են նախնական պատվերները, տպագիր եւ էլեկտրոնային տարբերակներն ու աուդիոգրքերը: Ըստ Circana-ի, որը վերահսկում է հրատարակչական շուկայի տպաքանակները, տպագիր հրատարակությունը եղել է 418,000 օրինակով:
«Ես իմ սիրտն ու հոգին եմ դրել այդ հուշերի մեջ եւ շնորհակալ եմ ամբողջ աշխարհում իմ երկրպագուներին ու ընթերցողներին՝ նրանց անսասան աջակցության համար»,-ասվում է Սփիրսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Gallery Books-ի կողմից:
«Իմ ներսի կինը» գիրքը թողարկվել է հոկտեմբերի 24-ին։ Հրապարակման օրը Սփիրսը Instagram-ում գրել էր, որ իր գիրքը դարձել էր ամենավաճառվածը հայտնիների թողարկած մեմուարների մեջ։
Այնուամենայնիվ, այս պահին այն 2023-ի ամենավաճառվող ինքնակենսագրականը չէ: Սփիրսի գիրքը վաճառքի քանակով զիջում է արքայազն Հարիի՝ «Պահեստային» գրքին, որը լույս է տեսել հունվարին եւ առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է 1,6 միլիոն օրինակով: Լավ են վաճառվում նաեւ նախկին նախագահ Բարաք Օբամայի «Ավետյաց երկիրը» եւ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի «Becoming»-ը:
«Իմ ներսի կինը» աուդիոգրքի տարբերակը, որը հասանելի է «Օսկար»-ի առաջադրված դերասանուհի Միշել Ուիլյամսի ընթերցմամբ, ըստ Gallery Books-ի՝ ընկերության պատմության մեջ ամենավաճառված աուդիո թողարկումն է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. քնարահարուհի Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին14:22, 3 հոկտեմբերի
Թիֆանի Թրամփը անհարմար իրավիճակում է հայտնվել արհեստական ինտելեկտի պատճառով13:03, 3 հոկտեմբերի
Քեթլին Թըրներն առաջին անգամ արձագանքել է Մայքլ Դուգլասի՝ գաղտնի սիրավեպի մասին խոստովանությանը. «Ի՜նչ աղմուկ է բարձրացել 40 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ»12:49, 3 հոկտեմբերի
«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետո12:18, 3 հոկտեմբերի
Բեն Աֆլեքին փորձել են ծանոթացնել Շակիրայի հետ. դերասանն ասում է, որ չի ցանկանում նոր սեր գտնել11:51, 3 հոկտեմբերի
Երկիրը՝ գլխավերևում. «Հայ ֆեստ»-ի բացումը Երևանում