Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Wine Story. Աշնանային կարմիր գինիներ. սեզոնային համադրությունների ուղեցույց

19:17, 3 նոյեմբերի

Աշունը տարվա հրաշալի եղանակ է, որը հաճախ ստիպում է մտածել հարմարավետ հավաքույթների, համեղ ուտեստների եւ աշնանային մթնոլորտը լրացնող կատարյալ գինու մասին: Լավ ընտրված գինին կընդգծի հաճելի զգացողությունները, կջերմացնի ձեզ զով երեկոյան եւ կօգնի հանգստանալ: NEWS.am STYLE-ը ձեզ կներկայացնի գինիների ընտրանի, որոնք կարող են հաճելի ուղեկիցներ դառնալ այս սեզոնին։ Աշնանային առատ բերքը ստեղծում է հարուստ եւ թարմ համերի ներկապնակ, իսկ կարմիր գինիները, որոնք փայլում են աշնանային լույսի ներքո, հայտնի են իրենց խորությամբ եւ բարդությամբ:

Hin Areni Red

арени.jpg (111 KB)

Չոր կարմիր գինի՝ հայկական Արենի սորտից (100%), որը հիանալի զգալով հրաբխային հարուստ հողի վրա՝ իր մեջ համատեղում է տերուարին բնորոշ վառ հատկանիշներն ու նրբագեղությունը: Գինու գույնը ռուբին է, ոչ շատ մուգ, բույրը ներդաշնակորեն միահյուսված է մոշի, հապալասի եւ բալի քաղցրության նոտաներով, իսկ սեւ պղպեղի համեմունքը, որը սկսում է զգացվել առաջին կումից, հաճելի է քիմքին։ Հագեցած համով, ոչ շատ ընդգծված, նուրբ դաբաղանյութերով եւ արտահայտիչ հետհամով գինին թույլ կտա, որ խմելուց հետո մի փոքր ավելի երկար վայելեք գինու համը:

Septima Obra Malbec Reserve

септима.jpeg (177 KB)

Գինին արտադրվում է Արգենտինայի Մենդոզա գինեգործական շրջանում։ Տարածաշրջանի կլիմայական պայմանների համադրությունը թույլ է տալիս այնտեղ աճեցված ֆրանսիական Մալբեկ խաղողի սորտին լիովին բացահայտել իր բարդ կառուցվածքը եւ հնեցման ունակությունը, քանի որ այս գինու 15%-ը հնեցվել է ֆրանսիական նոր կաղնու մեջ: Գինին ունի մուգ երանգ եւ համատեղում է համեմունքների փունջ՝ սեւ թեյով, դարչինով եւ սեւ հատապտուղներով։ Առաջին կումից նկատվում է սեւ հաղարջի մեղմ համն ու շոկոլադի քաղցրությունը։

Karas Red Blend

карас.jpg (50 KB)

Արարատյան դաշտի հրաբխային հողի վրա աճեցված Մալբեկը (35%), Սիրահ/Շիրազը (35%) եւ Կաբերնե Ֆրանկը (30%) կազմում են շատ հետաքրքիր եւ ներդաշնակորեն հյուսված խառնուրդ, որն ամեն կումի մեջ բացահայտում է այս խաղողներից յուրաքանչյուրի լավագույն երանգները։ Գույնը մուգ է՝ նռան երանգի շեշտադրումներով, իսկ բույրը կանչում է ներշնչելու քաղցր համեմունքների, հապալասի եւ սուրճի կծու նոտաները: Գինու համն ավելի զուսպ է, բայց բավական է վայելել մի կում, եւ կզգաք համային բոլոր նրբերանգները: Սա հենց այն է, ինչ ուզում ես վայելել աշնանային զով երեկոյին:

Fantini Montepulciano D'Abruzzo

фантини.jpg (65 KB)

Իտալական այս հարուստ, հիանալիորեն հավասարակշռված գինին կլուսավորի ցանկացած երեկո՝ թե տանը հարմարավետ հավաքույթները, թե ընկերների հետ ընթրիքը։ Այն թեթեւ է եւ կարելի է մատուցել ցանկացած ուտեստի հետ: Շիշը բացելուց հետո դուք անմիջապես կզգաք սոճու եւ թաց հողի բույրը, որին հաջորդում են բալի եւ անանուխի բույրերը՝ տպավորություն ստեղծելով, թե անձրեւից հետո քայլում եք անտառով: Համի մեջ կզգաք կարմիր եւ սեւ հատապտուղները, թեթեւ բուսական դառնությունը եւ աղիությունը: Ի՞նչ է սա, եթե ոչ աշնան արտահայտությունը մեկ բաժակում:

Shoror Areni

шорор.jpg (54 KB)

Լավագույն հնգյակը եզրափակում է այս գինին, որը նույնիսկ հնչողությամբ է նման  աշնանը՝ շորոր: Իսկ գինին ինքնին թեթեւ է, պատրաստված է 100% Արենիից՝ աճեցված Վայոց ձորի մարզում՝ ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա գտնվող խաղողի այգիներում։ Այն բուրավետ է՝ սալորի եւ սև հաղարջի բույրերի համադրությամբ։ Համը միջին հարստության է՝ թավշյա տանիններով, հասած բալի եւ ազնվամորու հաճելի թթվայնությամբ։

Լիանա Աղաջանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել