Նոյեմբերի 7-ին Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Գրավիտացիա»՝ Մկրտիչ Արզումանյանի ներկայացմամբ։ Դերասանի նոր մոնոներկայացումը մեր անցյալի, ներկայի ու վաղվա օրվա մասին է։ Նրա խոսքով՝ նոր աշխատանքով բեմից փորձելու է ցույց տալ այն խնդիրները, որոնք մեզ հուզում են:
«Իմ մեջ շատ մտքեր եմ «եփել», հիմա պահը հասունացել է, որ, վերջապես, այդ ամենով կիսվեմ հանդիսատեսի հետ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Մկրտիչ Արզումանյանը,-«Սա շատ բարդ ժանր է, դերասանի համար գերծանր խնդիր է, եւ դու պետք է կարողանաս դերդ ճիշտ բաշխելով սկզբից մինչեւ վերջ լինես հետաքրքիր, որ խոսքդ տեղ հասնի, կերպարի հուզումները, ներքին աշխարհը կարողանաս բացահայտել հանդիսատեսի համար»։
Պիեսի հեղինակը Նարեկ Ավագյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Կարո Բալյանը։ ««Գրավիտացիան» տարբեր մտքերից առաջացած կոլեկտիվ աշխատանքի արդյունք է: Նարեկն ու Կարոն իմ շատ լավ ընկերներն են, որոնց հետ բազմիցս դժվար նախագծեր եմ անցել, եւ, ի ուրախություն ինձ, կարողացանք համախմբվել նաեւ այս նախագծի շուրջ, որն իր մեջ շատ հաղորդագրություններ է պարունակում»:
Ներկայացման հերոսը ֆիզիկոս Գեւորգ Համբարձումյանն է, ով արժանացել է Նյուտոնի անվան համաշխարհային մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին՝ «Ոսկե խնձորին»: Եվ նա ունի ընդամենը 20 վայրկյան, որպեսզի ասի ամեն ինչ, ինչ մտածում է: Նա ունի իր բազմաթիվ հարցերի պատասխանները, եւ գիտի՝ ինչպես փոխել իրողությունը, բայց անկարող է փոխել իր անկումը, քանի որ գրավիտացիան անում է իր գործը, եւ անկումն անկասելի է…
«Այս կերպարն ինձ կարճ ժամանակահատվածում հարազատ դարձավ։ Նա բազմաթիվ կոչումների արժանացած ֆիզիկոս է, որն, ինչպես շատ գիտնականներ, Հայաստանում իր տեղը չգտնելով, իրեն պահանջված չզգալով՝ ստիպված լքել է երկիրը: Միեւնույն ժամանակ նա շատ հայրենասեր է, եւ տանջվում է այն մտքից, որ լքել է հայրենիքը, անընդհատ նշում է, որ ինքը հայ է, թեեւ փորձում են խեղաթյուրել իր ծագումը: Նա գրավիտացիայի միջոցով փորձում է ներկայացնել այն ամենը, ինչի միջով անցել ենք, ինչ մեզ հետ տեղի է ունենում, եւ, գուցե, տեղի ունենա ապագայում»,-մանրամասնեց դերասանը՝ նշելով, որ տրագիկոմեդիան, առհասարակ, իր սիրելի ժանրերից է։ Մկրտիչ Արզումանյանի խոսքով՝ ներկայացումը կփոխանցի ծիծաղ, միեւնույն ժամանակ կհուզի հանդիսատեսին ու մտածելու առիթ կտա։
Ներկայացման պրեմիերան ավելի վաղ պետք է կայանար, բայց հետաձգվել էր սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած դժբախտ իրադարձությունների պատճառով, որոնց, ի դեպ, չի շրջանցել ստեղծագործական կազմը։
«Իհարկե, վերջին դեպքերն էլ ենք ներառվել, եւ սա, առհասարակ, այնպիսի պիես է, որը, գուցե, ժամանակի հետ էլի փոխվի, հղկվի եւ ներառի այլ իրադարձություններ։ Ուզում եմ նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել «Շանթ» հեռուստաընկերությանը, որը մեծ պատրաստակամություն ցուցաբերեց ներկակացումն իրականացնելու հարցում»,-նշեց դերասանը։
Պիեսի բեմադրող նկարիչը Արեւ Պետրոսյանն է, կոմպոզիտորը՝ Անահիտ Մնացականյանը, հագուստի նկարիչը Յուլիա Ֆինկն է, պաստառը՝ Արվին Քոչարյանի, նախագծի հեղինակ եւ պրոդյուսեր՝ Մկրտիչ Արզումանյան։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ