Քիմ Քարդաշյանը, Հեյլի Բիբերը, Սալմա Հայեքը եւ Ջեսիկա Ալբան այն հայտնիներից են, ովքեր ներկա էին 2023 թվականի Baby2Baby գալա-երեկույթին: Աստղերն ամենամյա միջոցառման շրջանակում հավաքվել էին Արեւմտյան Հոլիվուդի Խաղաղօվկիանոսյան դիզայնի կենտրոնում, որպեսզի գումար հավաքեն անապահով ընտանիքներում ապրող երեխաների համար:
43-ամյա Քարդաշյանը, ով անցյալ տարի գալայի ժամանակ ստացել էր Giving Tree մրցանակը, կրել է ծաղկավոր ժանյակով սեւ թափանցիկ զգեստ։

Գալա համերգից հրապարակված տեսանյութում Քարդաշյանն ասել է, որ «հպարտ է, որ վերադարձել է», իսկ բեմում նրան միացել են Զոի Սալդանան՝ ամուսնու՝ Մարկո Պերեգո-Սալդանայի հետ, եւ Օլիվիա Ուայլդի:
26-ամյա Բիբերն ընտրել էր էլեգանտ կերպար՝ առանց ժապավենների սեւ զգեստ՝ բաց մեջքով։
Միեւնույն ժամանակ, 42-ամյա Ալբան աչքի է ընկել իր ոսկենախշ զգեստով եւ համապատասխան կոշիկներով։

Giving Tree Award-ի այս տարվա դափնեկիրն էր 57-ամյա Սալմա Հայեքը, ով միջոցառմանը ներկա էր ամուսնու՝ Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ։ Դերասանուհին շլացրել է իր մուգ կանաչ փայլազարդ զգեստով։
«Չեմ կարող բառերով ասել, թե որքան հուզված եմ, որ հրավիրել եք ինձ այս հատուկ երեկոյին: Ես այս միջոցառման մեծ երկրպագուն եմ»,-նշել է դերասանուհին:

Իր խոսքում նա շնորհակալություն է հայտնել Baby2Baby-ի գործադիր տնօրեններ Քելլի Սոյեր Պատրիկովին եւ Նորա Վայնշտեյնին՝ նրանց անվանելով «տպավորիչ եւ ոգեշնչող»: «...Սա ոչ միայն գումարի, այլեւ սիրո մասին է: Սա կարեկցանք է: Սա հոգատարություն է: Մենք բոլորս կապված ենք Baby2Baby-ի հետ: Շատ շնորհակալ եմ»,-եզրափակել է Հայեքը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը