Նոյեմբերի 30-ից բոլոր կինոթատրոններում կցուցադրվի «Օպերացիա Մեծապատիվ Մուրացկաններ» գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը։
Ֆիլմում որպես գլխավոր դերակատարներ հանդես են եկել Ռաֆայել Երանոսյանը, Քեն Դավիդյանը, Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Վիկտորիա Սահակյանը, Լեւոն Հախվերդյանը, Արսեն Սաղաթելյանը եւ Գրիշա Աղախանյանը։
NEWS.am STYLE-ը ֆիլմի պրեմիերային ընդառաջ զրուցել է ռեժիսոր Արշալույս Հարությունյանի հետ, որը մանրամասներ է բացահայտել իր նոր աշխատանքի մասին։
««Օպերացիա Մեծապատիվ Մուրացկաններ»-ն արկածային կինոնկար է, որն, ի դեպ, իմ սիրելի ժանրն է։ Անպայման ցանկանում եմ շեշտել, որ ֆիլմը Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպի հետ ընդհանրապես կապ չունի»,-նշեց ռեժիսորը։

Ինչո՞ւ հենց «Օպերացիա Մեծապատիվ Մուրացկաններ»․
Արշալույս Հարությունյանը պատասխանեց․ «Ֆիլմի հերոսը չկայացած ռեժիսոր է, որին թատերական ինստիտուտից հեռացրել են իր անհավանական եւ համարձակ մտքերի համար։ Բայց քանի որ թատրոնում դա իրեն չի հաջողվում, նա որոշում է իր խելահեղ մտքերն իրագործել կյանքում։ Նա իր շուրջն է հավաքում իր նման արկածախնդիրների՝ աճպարարի, հակերի, նախկին ոստիկանի, իր սիրելի աղջիկան, ով մասնագիտությամբ լրագրող է, եւ այս մարդկանց հետ որոշում է իրականացնել «Մեծապատիվ Մուրացկաններ» օպերացիան, որն էլ դառնում է իր կյանքի ամենաեկամտաբեր եւ ամենասպասված ստեղծագործությունը։
Ֆիլմի գաղափարն ի սկզբանե ծնվել է Արշալույս Հարությունյանի մոտ, իսկ սցենարը գրել է Նարեկ Ավագյանի հետ։
«Ամերիկահայ միլիոնատեր Սողոմոն Աղայանը գալիս է Հայաստան՝ բիզնես ու բարեգործություններ անելու նպատակով։ Ռեժիսոր Մանուկ Թարխանյանն իր ընկերների հետ խարդախությամբ որոշում է տիրանալ վերջինիս փողերին։ Ամբողջ ֆիլմի հիմքում խաբեություն է, խարդախությունների շարք, բայց հետաքրքիրն այն է, որ այնտեղ օրենքի խախտում չկա։ Այսինքն՝ ամբողջը հիմնված է զգացմունքային դաշտի վրա։ Այս ամբողջ պատմությունը զվարճալի, թեթեւ տեսարաններով է հագեցած։ Ասեմ ավելին՝ ֆիլմը դիտելիս, երբ հանդիսատեսն իր համար կսկսի դատողություններ անել, թե ինչ է լինելու այս կամ այն տեսարանից հետո, լինելու է բոլորովին հակառակ պատկերը։ Սա ես անվանում եմ «սալտո», քանի որ ինչպես նշեցի տեսարանները շատ կտրուկ են փոփոխությունների ենթարկվում»։

Արշալույս Հարությունյանի խոսքով՝ ֆիլմի հերոսները շատ սրամիտ եւ հետաքրքիր կերպարներ են, որոնց հանդիսատեսը հաստատ կսիրի։
Խոսելով դերասանների մասին՝ ռեժիսորն ասաց, որ մինչ սցենարական աշխատանքները, ինքն արդեն պատկերացում ուներ, թե ովքեր են խաղալու ֆիլմում․
«Այս ֆիլմում կինոսիրողը կտեսնի իրեն արդեն ծանոթ դերասաններին բոլորովին այլ տեսանկյունից, եւ կբացահայտի նոր ու տաղանդավոր դերասանների։ Պետք է նշեմ, որ ֆիլմում 300-ից ավել դերասան է նկարահանվել, որոնցից կցանկանամ առաձնացնել Քեն Դավիդյանին, ով իր խաղով, մտքով, հումորի զգացումով յուրահատուկ հմայք, համ ու հոտ հաղորդեց ֆիլմին։ Շատ հետաքրքիր, խարիզմատիկ և գրեթե անկառավարելի դերասան է։ Միայն այն հանգամանքը, որ Քենը հայերեն չէր կարդում, ուներ բոլորովին ուրիշ մենթալիտետ եւ լեզվամտածողություն, բավականին դժվարացնում էր պրոցեսը։ Բայց մեզ շատ արագ հաջողվեց զգալ ու հասկանալ միմյանց։ Նա հաճախ ափսոսանք էր հայտնում, որ ես Հոլիվուդում չեմ, իսկ ես խոստովանում էի՝ որ եթե ինքը լիներ Հայաստանում, ես մեծագույն սիրով անդադար կաշխատէի իր հետ։ Իսկապես շատ ուրախ եմ, որ Քեն Դավիդյանը համաձայնեց նկարահանվել ֆիլմում, նա իր ներկայությամբ հարստացրեց մեզ բոլորիս»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի

10:15, 11 նոյեմբերի
Պղպեղի սփրեյ, շան խայթոց և նվաստացում. նոր մեղադրանքներ Քայլի Ջենների դեմ