Քնքուշ, զգայուն, կրքոտ, ուժեղ… Ինչպիսի՞ն է նա՝ լավ սիրեկանը: Տղամարդկանց ճնշող մեծամասնությունը վստահ է իր սեռական կայացվածության մեջ: Նրանք մոլորության մեջ են, եթե կարծում են, թե հիանալի սիրեկաններ են գոնե այն պարզ պատճառով, որ առնանդամ ունեն: Սակայն կինը, բնության խելամտությամբ կամ աստվածների չար կատակով, մի փոքր այլ կառուցվածք ունի: Եվ առնանդամը բավական չէ, որպեսզի աչքերից կայծեր թափվեն եւ մարմինն օրգազմի ցնցումների մեջ հայտնվի: Ցավոք՝ որոշ տղամարդկանց այս պարզ ճշմարտությունը հասու չէ:

Լավ սիրեկանն առաջին հերթին նա է, ով գուշակում է ցանկությունները: Այո, համաձայն եմ, այդ կանացի բնորոշում է: Բայց կանայք այդպիսին են: Այդպիսի տարօրինակ կառուցվածք ունի մեր ուղեղը: Մենք չենք ուզում ուղիղ ասել, նախընտրում ենք, որ գուշակեն, նույնիսկ եթե ստիպված պետք է լինեն գլուխ կոտրել այդ հարցի շուրջ: Մենք կարող ենք ակնարկել՝ ճկվելով եւ համբույրի համար մատուցելով մարմնի որոշակի հատվածը, կրքոտ նայել աչքերին՝ փորձելով զուգընկերոջը հասկացնել մեր ցանկությունները, սակայն համառորեն կլռենք՝ կծելով ստորին շրթունքը, ինչը դուք՝ տղամարդիկ, հաճախ ուժեղ կիրքը արտահայտություն եք համարում:

Լավ սիրեկանը հիանալի տեղեկացված է կնոջ ֆիզիոլոգիայից: Ծլիկը գտնելու համար նրան կողմնացույց պետք չէ: Նա նաեւ գիտի, որ կրծքից բացի, էրոգեն այլ հատվածներ էլ կան: Նրա շարժումները տարբեր են, նա այնքան ճկուն եւ հմուտ է, որ միշտ կարողանում է գտնել խորհրդավոր G կետը:

Լավ սիրեկանը նրբորեն զգում է զուգընկերուհուն: Հմտորեն եւ հանգիստ ազատելով նրան ամոթխածությունից եւ բարդույթներից՝ թույլ է տալիս արտահայտել գաղտնի ցանկությունները: Նա գիտի, թե երբ պետք է ականջին նուրբ հիմարություն կամ կրքոտ լկտիություն շշնջալ, երբ քաշել մազերը, կծել ականջը կամ կրքոտ շոյել վիզը:

Եվ գլխավորը. յուրաքանչյուր կնոջ համար լավ սիրեկանը նա է, ում կինը սիրում է: Եվ թող նա մեծ սեքսի փոքրիկ հսկա լինի, կնոջ համար նա միշտ լավագույնն է, միակն ու անկրկնելին: Չէ՞ որ «ով մեր առաջինը չէ, մեր երկրորդն է»:
Լուիզա Սաքունց
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:57, 11 սեպտեմբերի
Բրյուս Ուիլիսի կինը խոսել է նրա դեմենցիայի դեմ պայքարի մասին. «Մենք ապրում ենք «մշտական վշտի վիճակում»10:31, 11 սեպտեմբերի
Մրայա Քերին փայլը փոխարինել է 850 դոլարով «կեղտոտ» ջինսերով09:00, 11 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:16, 11 սեպտեմբերի

23:10, 10 սեպտեմբերի
Շվեդիան խելագարվում է միլիարդատերերի համար. Ինչպես IKEA-ի և համեստության երկիրը բացահայտեց «հարստության պոռնոն»22:18, 10 սեպտեմբերի
Կանանց 80%-ը սխալ չափսի կրծկալ է ընտրում. Ահա, թե ինչպես դա կարող է վնասել ձեր կրծքին և մեջքին21:36, 10 սեպտեմբերի
«Birkin-ը մահացել է». Հարուստ կանայք զայրացած են ինֆլուենսերների կողմից պաշտամունքային պայուսակը ծաղրի առարկա դարձնելու համար20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը19:30, 10 սեպտեմբերի
Maison Margiela-ն նորաձևությունը խորասուզում է հոգեբանական թրիլերում17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը