Ապրիլի 25-ից կինոթատրոններ բարձրացող՝ «Ռոմանտիկները» նոր երիտասարդական դրամայի մասին NEWS.am STYLE-ն արդեն գրել է։ Ֆիլմի ռեժիսորներ Արեգ Ազատյանն ու Շողիկ Թադեւոսյանը պրեմիերայից տասն օր առաջ որոշ փակագծեր են բացել ու ֆիլմից բացառիկ տեսարան տրամադրել մեզ։
«Ես ուզում եմ անկեղծ լինել ու բոլորին նախազգուշացնել, որ այս տեսակ հայական ֆիլմ դեռ չի նկարահանվել։ Ֆիլմի էական թեմաներից մեկը՝ Հայոց Ցեղասպանությունն է եւ դրա շուրջ ծավալվող բանավեճերը՝ երիտասարդների շուրթերով, սակայն մյուս կողմից, մենք զուգահեռներ ենք տանում մեր ու արտասահմանցի երիտասարդների, նրանց պատկերացումների ու երազանքների հետ։ Պատահական չէ, որ Գերմանացի մի շարք կինոգետներ ու կինոծրագրավորողներ մեզ բացեիբաց նշում են, որ ֆիլմում շեշտված հակաթուրքական ու հակագերմանական դիրքորոշումը չեն կարող ողջունելի լինել գերմանացի հանդիսատեսի համար։ Ֆիլմն ըստ էության 6 ընկերների մասին է, ովքեր բանական մարդ լինելով մի քանի ժամում վերածվում են գազանի, նրանց մեջ արթնանում է կենդանին։ Ֆիլմի նկարահանման ոճն այնպիսին է, ասես՝ հանդիսատեսն էլ է մասնակցում խնջույքին»,-նշում են ռեժսիորները՝ պատասխանելով նաեւ հարցին՝ «ինչու՞ ռոմանտիկներ»։
«Ռոմանինկներ, որովհետեւ նրանց երազանքները ռոմանտիկ են, նրանք մեխսագործներ են, սակայն, ինչպես անմեղ երեխան՝ անգիտակցորեն են հանցանք գործում։ Իրականում սա «տականքներ» բառի հականիշ է։ Ինչպես գրել է Գարեգին Նժդեհը. «Ազգերը տառապել են ու դեռ կտառապեն իրենց ազգի տականքների պատճառով»։ Այս արտահայտությունը որոշակի առաջաբան է եղել մեզ համար, սակայն մեր հերոսները տականքներից միայն մի բանով են տարբերվում. նրանք իրենց մեղքը չեն գիտակցում, ուստի դրա համար էլ ռոմանտիկ են»։
Ռեժիսորները նշում են նաեւ, որ գիլմում որպես այդպիսին «բաց» կամ «էրոտիկ» տեսարան չկա։ Կա սարկազմ, որոշակի ծաղրանք նմանօրինակ տեսարանների հանդեպ։ «Ֆիլմը նկարահանված է ռեալիստական ոճով ու այդ իմաստով շատ համարձակ կթվա։ Մենք մեր հերոսներին ազատություն ենք տվել, նրանց խոսքն ու գործողությունները մաքսիմալ անկաշկանդ են։ Թեև ֆիլմում կան հայհոյանքներ, մեկ է դա արված չէ գռեհկորեն։ Եթե անդրադառնում ես նման թեմայի` այն հնարավորինս հավաստի պետք է ներկայացվի: Մեզ համար ֆիլմը հայրենասիրական է, սակայն շատերի համար «Հայրենասիրություն» բառը կարող է փոքր-ինչ այլ կերպ ընկալվել։ Մենք ցույց ենք տալիս խելացի ու բանիմաց երիտասարդների, սակայն միեւնույն ժամանակ ֆիլմում այդ նույն խելացի երիտասարդները` գտնվելով թմրանյութերի ու ալկոհոլի ազդեցության տակ, 180 աստիճանով փոխվում են»,-նշում են ռեժիսորները։
Ավելացնենք, որ «Ռոմանտիկները» ներկայացված է «Հայակ» Ազգային Կինոյի մրցանակբաշխության 6 անվանակարգերում՝ «Լավագույն խաղարկային Ֆիլմ», «Լավագույն Ռեժիսոր», «Լավագույն Սցենար», «Լավագույն Օպերատոր», «Լավագույն Նկարիչ» եւ «Լավագույն Դերասան»։
Ֆիլմն իրականացվել է Այսօր-Պլյուս ֆիլմարտադրության, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, Գոթենբորգի կինոհիմնադրամի, Արեւելաեվրոպական կինոալիանսի, ԷԱՎԻ-ի և այլ ընկերությունների աջակցությամբ։ Համաշհարհային պրեմիերան տեղի է ունեցել «Գոթենբորգի միջազգային կինոփառատոնում» (Շվեդիա) 2014թ. հունվարին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ