«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Բաց տեսարանները կամ երիտասարդների փոխհարաբերության «չարաշահումը»՝ «Ռոմանտիկները» ֆիլմում

11:29, 4 ապրիլի

«Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրող ընկերության՝ «Ռոմանտիկները» գեղարվեստական նոր ֆիլմի հայաստանյան պրեմիերան կկայանա ապրիլի 25-ին։  Ֆիլմը երիտասարդ ռեժիսորներ Արեգ Ազատյանի եւ Շողիկ Թադեւոսյանի առաջին համատեղ աշխատանքն է։ NEWS.am STYLE-ը զրուցել է ռեժիսորներից մեկի՝ Արեգ Ազատյանի հետ, եւ որոշ մանրամասներ պարզել ֆիլմի ստեղծման, երկու ռեժիսորների համատեղ աշխատանքի եւ այդքան շահարկված բաց տեսարանների մասին։


Ֆիլմը երկու ռեժիսորների համատեղ աշխատանք է։ Ինչպե՞ս ծնվեց միասին աշխատելու գաղափարը եւ դժվար չէ՞ր, արդյոք, երբ նկարահանման հրապարակում երկու ռեժիսոր կար։

Այո’, ֆիլմը իմ եւ Շողիկ Թադեւոսյանի համատեղ աշխատանքն է։ Միանգամից ասեմ, որ մենք բացի համահեղինակ լինելուց, նաեւ ամուսիններ ենք ու արդեն տասը տարի միասին աշխատում ենք, թեեւ սա մեր առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմն է։ Այդուհանդերձ, մեկս մյուսին իսկապես լրացնում էինք ու բացարձակ դժվար չէր համատեղ աշխատանքը։ Ինչ վերաբերում է գաղափարին, ապա ֆիլմը հիմնված է իմ վիպակի վրա, իսկ վիպակն էլ՝ իրական դեպքերի վրա։ Սակայն մեզ համար առաջնային էր նկարել մի ֆիլմ, որտեղ ներկայացված կլինի այսօրվա երիտասարդը՝ իր բոլոր կողմերով, առանց որեւէ բարդույթների։

Ֆիլմի մասին շատ խոսվեց հատկապես բաց տեսարանների համար։ Արդյո՞ք դա մտածված հնարք էր՝ ֆիլմի մասին խոսել տալու, թե՞ իսկապես մերկանալու անհրաժեշտություն կար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք բաց տեսարանները։


«Բաց տեսարան» ասվածը շատ հարաբերական է այս ֆիլմում, որովհետեւ այս դեպքում խոսքը չի գնում սեքսուալ կամ պոռնոգրաֆիկ բնույթի տեսարանի մասին։ Սա երիտասարդների փոխհարաբերության «չարաշահում» է՝ ծայրահեղացված վիճակում։ Սակայն բաց տեսարանները չեն, որ հանդիսատեսին կարող են «համարձակ» թվալ։ Ֆիլմի թեման ու մոտեցումը, ինչպես նաեւ «բարձրացված» խնդիրներն ու հարցերը, շատ ավելի «համարձակ» կարող են լինել։

Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կկայանա ապրիլի 25-ին, սակայն նախքան դա, որքանով տեղյակ եմ, այն արդեն ունեցել է պրեմիերա «Գոթեբորգի» միջազգային կինոփառատոնում։ Ի՞նչ հաջողություններ ֆիլմ ունեցավ այնտեղ։

Այո, ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ «Գոթեբորգի» միջազգային կինոփառատոնում։ Հանդիսատեսի ու մասնագետների կողմից այն բավական բարձր գնահատվեց։ Հետաքրքիրն այն էր, որ ֆիլմի դիտումից հետո բոլորը մնում էին հարց ու պատասխանին, շատերին էր հետաքրքիր ծանոթանալ իրական կերպարների ու անկեղծ երիտասարդների հետ։ Ֆիլմը առաջիկայում կմասնակցի մի շարք այլ կինոփառատոների, ինչպես նաև վարձույթի դուրս կգա այլ երկրներում։

«Ռոմանտիկները» ժապավենը ստեղծվել է «Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրող ընկերության, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, Գոթենբորգի կինոհիմնադրամի, Արեւելաեվրոպական կինոալիանսի, ԷԱՎԻ-ի եւ այլ ընկերությունների աջակցությամբ։

Գլխավոր դերերում ճանաչված դերասաններ Նարեկ Ներսիսյանն ու Նարեկ Քթոյանն են, ինչպես նաեւ Կարեն Խոսրովյանը, Դեւիդ Ֆրանցրեբը, Ռոբերտ Դանիելյանը, Հակոբ Մանուկյանը, Արթուր Ղալումյանը եւ Րաֆֆի Էլլիոթը։

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել