«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ամերիկացին»՝ Հայատանում. Ժան Նշանյանը՝ որդու՝ Արմանի հետ աշխատելու, Նարինե Գրիգորյանը՝ Հովիկ Կեուչկերյանի կողքին «փոքր կին» զգալու մասին

13:17, 13 ապրիլի

Ապրիլի 4-ից հայաստանյան էկրաններ է բարձրացել «Ամերիկացի» ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորը եւ գլխավոր դերակատարը Մայքլ Գյույրջյանն է, պրոդյուսերը՝ Արման Նշանյանը:

Նշենք, որ «Ամերիկացի»-ն «Օսկար»-ի կարճ ցուցակում (shortlist)-ում ընդգրկված հայկական առաջին ֆիլմն է:

Ֆիլմի՝ հայատանյան էկրաններ բարձրանալու առթիվ NEWS.am STYLE-ը զրուցել է դերակատարներից Ժան Պիեր Նշանյանի եւ Նարինե Գրիգորյանի հետ:

«Նկարահանման հրապարակում ես եւ որդիս դառնում ենք նախ գործընկերներ». Ժան Նշանյան

IMG_3875.jpeg (46 KB)

Ըստ Նշանյանի՝ ինքը հենց սկզբից էլ հավատացել է, որ ֆիլմի հաջողությունը կարող է այսքան մեծ լինել.

«Ավելին՝ բարձրաձայնում էի, որ սցենարը, իսկ նկարահանվելուց հետո՝ նաեւ ֆիլմը, «Օսկարին» արժանի են: Ասում էի, որ ֆիլմը պատիվ է բերելու մեր երկրին: Այդպես էլ եղավ: Երբ կարդացի սցենարը, սկզբում որպես ընթերցող այն ինձ միանգամից դուր եկավ, վաղուց այդպիսի հետաքրքիր սցենար չէի կարդացել: Երբ տղաս՝ ֆիլմի պրոդյուսեր Արման Նշանյանը, ինձ առաջարկեց մարմնավորել կալանավայրի պետի դերը, միանգամից մեծ ուրախությամբ ընդունեցի: Նշեմ, որ արդեն նկարահանման հրապարակում ես եւ որդիս դառնում ենք նախ գործընկերներ: Նա պահանջում է, ես՝ կատարում, իհարկե, դա չի նշանակում, որ ես առաջարկություններ չեմ անում: Դրանք ընդունվում են, կամ՝ ոչ: Ես հավատում եմ նրա ճաշակին եւ ունակություններին, Արմանը ճաշակով է եւ իր գործում արհեստավարժ: Առհասարակ, այս ֆիլմի նկարահանման ամբողջ անձնակազմը՝ նկարիչ, ձեւավորող, դիմահարդար եւ այլք, բոլորն արել են հնարավոր ամեն ինչ»:

Ժան Նշանյանը ցանկանում է, որ ֆիլմից հետո մարդիկ խորհեն իրական ազատության մասին.

«Ցանկանում եմ, որ հանդիսատեսն ընդունի, որ բոլոր դեպքերում ճաղերի հետեւում հայտնված մարդիկ չէ, որ անազատության մեջ են: Ստալինյան ժամանակահատվածում դրսում ապրող մարդիկ ավելի ազատազրկության մեջ էին, քան բանտերում տառապող անմեղները: Ամեն ֆիլմ ունի իր հանդիսատեսը, ամբողջ աշխարհում մեծ մասսայականություն են վայելում դյուրամարս ֆիլմերը, դրանք էլ են անհրաժեշտ: Դրանք եղել են, կան եւ պիտի լինեն: Հանդիսատեսն ինքն է որոշում, թե ինչի է ինքն արժանի:  Կարեւորը, որ կինոյի «գիտակները» Հայաստանում գնահատեն, ցավոք, բոլորը չէ, որ անկեղծ են, ճաշակի խնդիր է: Մեզ արվեստում հեղափոխություն է պետք: Ինչքան հնարավոր է արագ»,-եզրափակեց Ժան Պիեր Նշանյանը:

«Հովիկ Կեուչկերյանն էր եկել, իսկ ես մինչ այդ չէի դիտել «Թղթե տունը». նա շատ բարձրահասակ ու հաղթանդամ տղամարդ էր, առաջին անգամ ինձ շատ փոքր կին էի զգում». Նարինե Գրիգորյան

IMG_3874.jpeg (52 KB)

Դերասանուհի Նարինե Գրիգորյանն էլ անկեղծացավ, որ «Ամերիկացի»-ն իր սիրելի աշխատանքներից է.

«Նախ ես «Ամերիկացի» ֆիլմը շատ եմ սիրում որպես հանդիսատես, հուզվում եմ դրվագներից, Մայքլ Գյուրջյանի խաղից, ամեն բան այնքան սիրուն է մատուցված, կարծում եմ, որ հանդիսատեսը ևս կսիրի»,-նշեց նա:

Ըստ դերասանուհու՝ այս ֆիլմը դիտելուց հետո հանդիսատեսն ապրելու ուժ կունենա.

«Ֆիլմում հերոսը ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվում, արդեն ինքնասպանություն գործելու որոշում ունի, սակայն կյանքից «բռնվելու» հույս է գտնում: Երբ դահլիճից դուրս ես գալիս, հասկանում ես, որ մի փոքր բանը կյանքը շարունակելու, ապրելու ուժ կարող է տալ: Ցանկանում եմ, որ «Ամերիկացի»-ն դիտելուց հետո այդ մտորումներով դուրս գան դահլիճից, երբեք պետք չի հուսահատվել, միշտ «բռնվելու» տեղ կա, միշտ կան շատ լավ մարդիկ, որոնք օգնում են՝ անկախ հասարակարգերից. մարդուն մարդը փրկում է: Հուսամ, որ «Ամերիկացի»-ն հայաստանյան էկրաններին երկար կլինի»:

Նարինեի խոսքով՝ մինչ օրս ֆիլմի վերաբերյալ հիմնականում հիացական կարծիքներ է լսել.

«Շատերը, այդ թվում՝ նաեւ ես, ֆիլմը նայելիս՝ Բենյինիի «Կյանքը հիասքանչ է» ֆիլմի զգացողություններն ենք ապրել»: Ոչ թե «Ամերիկացի»-ն է նման, այլ ֆիլմերի էներգիան նույնն է, նույն ժպիտով ես դիտում, գրեթե նույն հույզերն ես ապրում: Նշեմ, որ «Կյանքը հիասքանչ է» ֆիլմն իմ ամենասիրելիներից մեկն է: Լսել եմ նաեւ կարծիքներ, որ մեր ֆիլմը թատրոն է հիշեցնում, բայց հայտնի խոսք կա, որ այն ֆիլմն է լավ, որը մի քիչ թատրոն է հիշեցնում եւ հակառակը: Ըստ իս՝ դա պայմանավորված է նրանով, որ Մայքլ Գյուրջյանի հերոսը պատմությանը հետեւում է նաեւ պատի ճեղքից, բայց դա ֆիլմը միայն ավելի հետաքրքիր է դարձնում: Լսել եմ նաեւ կարծիքներ, որոնց համաձայն՝ կրկին ներկայացված է հայի դառը ճակատագիրը, սակայն իմ կարծիքով այս տխուր պատմությունը ներկայացվում է այնքան նուրբ եւ հումորով, ինձ թվում է, որ սա այն եզակի ֆիլմերից է, որ լուսավոր ավարտից բացի՝ թեթեւ, ոչ ծանր  ընթացք ունի: Սիրում եմ, երբ շատ լուրջ թեմաների կարողանում են անդրադառնալ այսքան ոչ ծանր»:

Դերասանուհին ֆիլմի մասին լսելուց հետո, անմիջապես ցանկացել է նկարահանվել.

«Երբ առաջին անգամ ինձ ներկայացրին սցենարը, միանգամից ասացի, որ ցանկանում եմ նկարահանվել, դեռ քասթինգն էլ չէր եղել: Ինձ շատ դուր եկավ պատմությունը: Հերոսը պատի ճեղքից իսկական հայ ընտանիքի կյանքին հետեւելու հնարավորություն ուներ, տեսնելով՝ ընտանիքում որքան են սիրում եւ պահպանում հայկականությունը: Շնորհակալ եմ պրոդյուսեր Արման Նշանյանին, որ դերը վստահեց ինձ՝ նույնիսկ առանց քասթինգի՝ ասելով, որ լավ դերասանուհի եմ, Մայքլ Գյուրջյանն էլ ընդունեց Արմանի առաջարկը: Զգում էի, որ ամեն բան շատ լավ է անցնելու: Սկսել էինք փորձերը, Հովիկ Կեուչկերյանն էր եկել, իսկ ես մինչ այդ չէի դիտել «Թղթե տունը», նա ինձ համար իսպանահայ դերասան էր, ով դժվարանում էր հայերեն խոսել, ինչպես նաեւ շատ բարձրահասակ ու հաղթանդամ տղամարդ, առաջին անգամ ինձ շատ փոքր կին էի զգում: Խաղընկերս շատ ուրիշ էր, մեծ տղամարդու կողքին ինձ «կրծքի զարդ կին» էի զգում: Երբ դադար ունեցանք, Հովիկն էլ՝ մեկնեց, սկսեցի դիտել «Թղթե տունը»: Անդադար ինքս ինձ մեղադրում էի, որ նույնիսկ Հովիկի հետ չեմ լուսանկարվել, երբ վերադարձավ, ասացի, որ պետք է ուղղենք այդ սխալը, թե լուսանկարը, թե այս հրաշք ֆիլմը դարձան հուշ»:

Հավելենք, որ «Ամերիկացի» ֆիլմը Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին է: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան եւ բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են եւ դատապարտում ազատազրկման:

Հիշեցնենք, որ ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի պետական ֆինանսական աջակցությամբ:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել