«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Երկարատեւ դադարից հետո ես իմ մեջ ուժ գտա․․․». Երեւանում կայացավ Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմի պրեմիերան (ֆոտո)

15:13, 21 մարտի

Ինչպիսի՞ն է աշխարհը, երբ նայում ես դրան բարի աչքերով, եւ ինչպե՞ս է ընկալվում ամենապարզ մտածելակերպով ու բարի մարդը, երբ տարբերվում է մյուսներից. երեկ՝ մարտի 20-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի գլխավոր դերում հանդես է եկել Տիգրան Նալչաջյանը, որը հանդիսանում է նաեւ ռեժիսորն ու սցենարի հեղինակը:

Սա կատակերգություն է, որը նախատեսված է հանդիսատեսի լայն լսարանի համար, որպես այդպիսին կարելի է անվանել ընտանեկան ֆիլմ, որը կարող են դիտել բոլորը, ասում է Տիգրան Նալչաջյանը:

Կատարյալ Ապուշը․ (88).jpg (76 KB)

Գլխավոր հերոս Տիգրիսը, ով խենթ է շատերի համար, որոշում է փոխել աշխարհը դեպի լավը եւ մարդկանց միջից հանել չարությունը։ Արդյուքում անընդհատ հայտնվում է տարատեսակ զվարճալի արկածների մեջ, որտեղ հանդիպում է տարբեր կերպարների, որոնց մարմնավորում են ճանաչված դերասաններ։ Բացի այդ, ֆիլմում կա գեղեցիկ սիրո պատմություն, որն էլ ընթացքում ունենում է իր վայրիվերումները։

Կատարյալ Ապուշը․ (39).jpg (105 KB)
 
«Սցենարը գրել եմ շատ հանգիստ պայմաններում՝ լեռներում, 2022թ-ի ամռանը։ Բացի հանդիսատեսի համար հաճելի ժամանց ապահովելուց՝ ֆիլմը նպատակ ունի նաեւ բարություն եւ արժեքներ հաղորդել հասարակությանը։ Կարծում եմ, որ դահլիճից դուրս եկող հանդիսատեսը կունենա ցանկություն բարի գործ անելու։ Եվ եթե յուրաքանչյուրը կատարի թեկուզ մեկ, թեկուզ չնչին բարի գործ՝ աշխարհը կդառնա ավելի լավը»,-ասում է Տիգրանը։

Կատարյալ Ապուշը․ (17).jpg (88 KB)

Ֆիլմի մյուս առանցքային կերպարներին մարմնավորում են Արման Ղազարյանը, Մելսիդա Հակոբյանը, Գեորգի Հովակիմյանը, Կրիստինա Հովակիմյանը, Սերգեյ Սարգսյանը, Վահագն Գալստյանը, Օֆելյա Հարությունյանը, Արթուր Հակոբյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Հայկ Հովհաննիսյանը, Սեպուհ Ապիկյանը եւ այլք:

Կատարյալ Ապուշը․ (37).jpg (87 KB)

«Մեծ քասթինգ չեմ հայտարարել։ Առանձին քասթինգներ եղել են որոշ կերպարների համար, որոնց հարցում տատանվել եմ։ Արդյունքում կայացրել եմ օպտիմալ որոշում, որովհետեւ այս ֆիլմը առանձնանում է նաեւ բացառապես պրոֆեսիոնալ եւ ուժեղ դերասանական խաղով։ Անգամ էպիզոդիկ դերերում պրոֆեսիոնալ դերասանների ենք նկարահանել»,-հավելում է նա:

Կատարյալ Ապուշը․ (57).jpg (75 KB)
 
Ռեժիսոր-դերասանը պատմում է՝ «Նկարահանումները հիմնականում անցել են շատ թեթեւ, մինչեւ այն պահը, երբ իմ կյանքում տեղի ունեցավ մեծ ողբերգություն՝ քրոջս մահը։ Երկարատեւ դադարից հետո ես իմ մեջ ուժ գտա եւ վերադարձա նկարահանման հրապարակ, քանի որ մի մեծ թիմը ինձ էր սպասում։ Եվ նաեւ նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի նկարահանումները հարթ ընթանան եւ ունենանք այն կինոն, որն արդեն կա։ Բացի այդ, իմ կերպարն ունի նմանություն քրոջս՝ Նվարդի հետ, ով հայտնի է իր բացառիկ բարեգործություններով, եւ ես ոգեշնչվում էի հենց նրանով։ Ի դեպ, առաջին նկարահանման օրը քույրս էլ էր ներկա, ով բերել էր իր կատվին, որին նկարել ենք ֆիլմում»։

Կատարյալ Ապուշը․ (155).jpg (83 KB)
 
Տիգրանը խոստովանում է՝ «սեփական ուժերով շատ դժվար ու շատ ռիսկային է մեծ ֆիլմ նկարելը», սակայն նրա խոսքով՝ նախորդ՝ «Դասարանցիները» ֆիլմը  բավական մեծ թվով հանդիսատես էր հավաքել, որի դիտումից ստացած ողջ գումարը ներդրել է  այս ֆիլմի մեջ։ 

Կատարյալ Ապուշը․ (241).jpg (78 KB)

«Ակնկալում եմ, որ հանդիսատեսը կսիրի ֆիլմը, եւ կունենանք լեփ-լեցուն դահլիճներ, որն էլ ինձ կտա հնարավորություն վերադառնալու նկարահանման հրապարակ, հավաքելու շատ լավ թիմ եւ նկարելու իմ նոր կինոն՝ գուցե հենց «Կատարյալ ապուշը-2»-ը։ Ժամանակը ցույց կտա»։

Կատարյալ Ապուշը․ (255).jpg (65 KB)

Կատարյալ Ապուշը․ (169).jpg (77 KB)

Կատարյալ Ապուշը․ (323).jpg (95 KB)

Կատարյալ Ապուշը․ (305).jpg (87 KB)

Կատարյալ Ապուշը․ (185).jpg (73 KB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել