Հեշտանք ապրելու թվով լեզբուհիները գերազանցել են հետերոսեքսուալներին. բնականաբար, ոչ մեկ այդքան լավ չի կարող զգալ կնոջը, որքան մեկ ուրիշ կինը:
Հեշտանք ապրելու համար զուգընկերոջը սեռը ոչ մի նշանակություն չունի, բացահայտել է Тhe Journal of Sexual Medicine ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը:
Դեռեւս ХХ կեսերին Ալֆրեդ Քինսին ուսումնասիրել է ավանդական եւ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց սեռական պատասխանը, սակայն դրանից հետո այնքան էլ շատ ուսումնասիրություններ չեն կատարվել այս բնագավառում:
Քինսի անվան համալսարանի պրոֆեսոր եւ էվոլյուցիոն կենսաբանության մասնագետ Ջասթին Գարսիան (Justin R. Garcia) ուսումնասիրել է, թե ինչպես կարող է մարդու սեռական կողմնորոշումն ազդել հեշտանք ապրելու վրա: Իր ուսումնասիրություններում Գարսիան օգտագործել է Singles in America-ի 2011թ-ի հարցման արդյունքները: Հարցման միջոցով Singles in America-ն փորձել է պարզել, թե ինչպես են ամուսնացած եւ մարդիկ վերաբերում սեռական մերձեցմանը. ուսումնասիրության մեջ ներառված են եղել150 հարց:
Այս հարցումներին Գարսիան նաեւ ավելացրել է ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց լրացրած վերլուծական թերթիկները: Արդյունքում, ուսումնասիրությանը մասնակցել է 2850 մարդ:
Արդյունքում պարզ է դարձել, որ ըստ միջին վիճակագրական տվյալների՝ տղամարդիկ սեռական հարաբերությունների 85,1 տոկոսի դեպքում են օրգազմի հասնում: Իսկ կանանց պարագայում արդյունքները շատ ավելի հետաքրքիր են ստացվել. եթե ավանդական կողմնորոշում ունեցող կանայք հեշտանք են ապրում հարաբերությունների 61,6 տոկոսի, ապա նույնասեռական կանայք՝ 74,7 տոկոսի դեպքում: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաեւ, որ երկսեռական տղամարդիկ ու կանայք հեշտանք են ապրում 77,6 եւ 58 տոկոսով համապատասխանաբար:
Ամփոփելով ստացված արդյունքները՝ Ջասթին Գարսիան պնդում է, որ լեզբուհիների շատ ավելի հաճախ օրգազմի հասնելը պայմանավորված է սեռական ակտի երկար տեւողությամբ: Սակայն պրոֆեսորը հայտնել է, որ իր ուսումնասիրությունը ոչ միայն չի բացահայտել օրգազմի կենսաբանական դերը, այլեւ ավելի է խճճել հետազոտողներին:
Աղբյուրը՝ Sexnews.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի