«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Առաջին սեռական փորձ. մասնագետի խորհուրդները

20:13, 9 դեկտեմբերի

«Առաջին անգամը» շատ լուրջ եւ պատասխանատու գործ է: Հաճախ այն անգամ որոշակի վախ է առաջացնում աղջիկների մոտ` ցավոտ զգացողությունների, երբեմն  անհաջողության սպասումներով: Խնդիրներից  խուսափելու, առաջին սեռական փորձի հաջողության  եւ մարդու կյանքում դրա կարեւորության մասին NEWS.am STYLE-ի թղթակցին պատմեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

«Առաջին սեքսի համար պայմանները շատ պարզ են, սակայն դրանց մասին պետք է նախապես մտածել: Օրինակ, ցանկալի է, որ սենյակում կիսամութ լինի: Պետք է հաշվի առնել, որ առաջին սեքսի վերաբերյալ կանանց վերաբերմունքը խստորեն տարբերվում է տղամարդկանց վերաբերմունքից:  Աղջիկներին դուր են գալիս համբույրները, քնքուշ գրկախառնություններն ու խոսքերը, սակայն առաջին սեռական փորձը նրանցից շատերին վախեցնում է:  Ավելորդ կոպտությունը եւ աղջկա զգացմունքների անտեսումը  կարող է հոգեկան, անգամ` ֆիզիկական ցավ պատճառել:  Իսկ իրադարձությունների նման զարգացումը կասկածի տակ է  դնում հետագա առողջ հարաբերությունները: Տղամարդիկ, ովքեր պատրաստվում են զրկել աղջկան կուսությունից, պետք է հիշեն, որ այդ գիշեր պետք է լինել համբերատար, ուշադիր եւ ինքնավստահ:

Կուսությունից զրկելուց հետո հաջորդ շփումը պետք է լինի ոչ շուտ, քան 1-2 օր հետո, եթե անգամ աղջիկը դեմ չէ: Խնդիրն այն է, որ կուսաթաղանթի պատռվելուց հետո առաջացած վերքը պետք է սպիանա:

Հիմա տղամարդկանց կուսության կորստի մասին: Հաճախ է լինում, երբ տղամարդը իր «առաջին անգամվա» ժամանակ շատ  արագ է ավարտում կրքոտ շոյանքները: Դրանից պետք չէ անհանգստանալ, քանի որ կարճ ժամանակ անց առնանդամը կրկին «պատրաստ կլինի գրոհի», իսկ ահա երկրորդ անգամ սեռական ակտն ավելի երկար կտեւի: Երկչոտների եւ անվստահների մոտ էրեկցիա կարող է  չլինել կամ ամենապատասխանատու պահին նվազել` տապալելով սեռական ակտը: Նման դեպքում շատ կարեւոր է  աղջկա արձագանքը: Ցանկացած սխալ մեկնաբանություն կարող է ավելացնել տղամարդու անվստահությունն ու վախը սեքսից առաջ` բավական երկար ժամանակ:

Թե տղամարդկանց, թե կանանց համար առաջին սեռական փորձը մեծ նշանակություն ունի: Պատճառը պարզ է. առաջին սեռական ակտի ժամանակ զուգընկերները խիստ զգայուն են ցանկացած կոպիտ շարժման ու գործողության նկատմամբ:  Իսկ եթե առաջին փորձն անհաջող լինի, այն կարող է կանանց մոտ ընդհանարպես սեքսի ցանկության կորստի, իսկ տղամարդկանց մոտ իմպոտենցիայի հանգեցնել»:

Գրի առաով Անահիտ Գրիգորյանը/ NEWS.am STYLE 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել