Սառույցի բուժիչ հատկությունների մասին կարելի է երկար խոսել, սակայն եկեք տեսնենք, թե ինչպիսի ազդեցություն այն կարող է ունենալ գեղեցկության եւ երիտասարդության վրա։
Երբ սառույցը հպվում է մաշկին, այն միանգամից սառչում է։ Արդյունքում մաշկի մակերեսային անոթները սեղմվում են, իսկ խորը հատվածների անոթները՝ լայնանում, ինչի հետեւանքով ավելի է ուժեղանում արյան հոսքը։ Արդյունքում մաշկը հարստանում է թթվածնով, իսկ նյութափոխանակության գործընթացներն ավելի ինտենսիվ ու արագ են կատարվում։ Ահա հենց այս ամենի շնորհիվ դեմքի կնճիռներն ավելի անտեսանելի են դառնում, իսկ մաշկն ավելի հարթ ու նուրբ տեսք է ստանում։
Սառույցը կարելի է պատրաստել տարբեր բաղադրիչներից. օրինակ, ամենահասարակ մեթոդը հանքային ջուրն է (նախընտրելի է օգտագործել բարձրորակ ջուր)։ Ընդամենը այն պետք է լցնել համապատասխան տարայի մեջ եւ դնել սառնախցիկի մեջ։
Սակայն եթե մաշկի վրա ցան է առաջացել, ապա պետք է փորձել մեկ այլ մեթոդ։ Անհրաժեշտ է սառեցնել որեւէ խոտաբույսի թուրմը. կարելի է վերցնել երիցուկի, կանթեղախոտի, մաղադանոսի, կալենդուլայի, էվկալիպտի խոտաբույսեր կամ կանաչ թեյ։ Պարզապես պետք է մեկ գդալ խոտաբույսը խառնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ եւ թողնել մոտ 40-60 րոպե։ Ստացված թուրմը հարկավոր է քամել եւ լցնել հատուկ տարայի մեջ եւ դնել սառնախցիկի մեջ։ Հավատացեք, այն կօգնի ձեզ ազատվել ոչ միայն այտուցներից, այլեւ կբարձրացնի մաշկի տոնուսը։
Մաշկի բորբոքային գործընթացների ժամանակ շատ օգտակար է «արծաթե» սառույցը։ Ահա թե ինչ է պետք անել. արծաթե մի որեւէ իր (մետաղադրամ, գդալ եւ այլն) պետք է գցել ջրի մեջ եւ թողնել մոտ 24-28 ժամ։ Հետո կրկին լցնել հատուկ տարայի մեջ եւ դնել սառնախցիկի մեջ։
Աչքերի տակ առաջացող շրջանակների համար անհրաժեշտ է նույն համամասնությամբ (1:1) ջուրն ու կաթը խառնել եւ սառեցնել։ Այս մեթոդով պատրաստված սառույցը հիանալի միջոց է աչքերի տակ առաջացած սեւ շրջանակներից ու կապտուկներից ազատվելու համար։
Երիտասարդացնող ազդեցություն ունի նաեւ նարնջից պատրաստված սառույցը. պարզապես պետք է խառնել կես նարնջի հյութն ու մեկ բաժակ սառեցրած եռացրած ջուրը եւ կրկին սառեցնել։
Ի դեպ, նշենք, որ բոլոր դեպքերում անհրաժեշտ է օգտագործել բարձրորակ ջուր (ծորակից հոսող ջուրը կիրառելի չէ), ինչպես նաեւ հաշվի առնել մաշկի տեսակը։
Նշենք, որ նման թուրմերը կարելի է պահել ընդամենը 5 օր։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին