Վերջերս հանրահայտ հայ երգիչ Արսեն Գրիգորյանի ընտանիքում նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ. ծնվեց նրա որդին՝ Վահեն։ Իր կյանքի փոփոխությունների, ինչպես նաեւ ստեղծագործական ծրագրերի մասին աստղը պատմեց NEWS.am STYLE- ին։
Պատմեք՝ ինչո՞վ եք հիմա զբաղվում։
Աշխատում եմ երկու տեսահոլովակի վրա։ Առաջինը «Երանի» երգն է, որը շատ շուտով կթողարկվի, այժմ այն մոտնաժման փուլում է։ Երկրորդ հոլովակը կնկարահանվի «Ես եւ դու» ստեղծագործության հիման վրա։ Նշեմ, որ բառերի եւ երաժշտության հեղինակը ես եմ։ Դրանից բացի, թողարկման է նախապատրաստվում նաեւ իմ նոր ձայնասկավառակը։ Ինչպես այն կկոչվի՝ դեռ հայտնի չէ։
Իսկ համերգ նախատեսվո՞ւմ է։
Իհարկե։ Այն տեղի կունենա փետրվարի 14-ին, բոլոր սիրահարների տոնին։ «Սիրո վերադարձ» կոչվող իմ մենահամերգը նվեր կլինի բոլոր նրանց, ով սիրում է ու սիրված է։
Ի դեպ, սիրո, ընտանիքի մասին։ Ի՞նչ փոխվեց ձեր կյանքում որդու ծնվելուց հետո։
Շատ բան, սակայն ես դեռեւս ամբողջությամբ չեմ գիտակցել, որ որդի ունեմ։ Այն պատճառով, որ ընտանիքս դեռ չի վերադարձել Ֆրանսիայից։ Սակայն ես նրանց ամեն օր եմ տեսնում Skype –ի միջոցով, ունեմ լուսանկար։ Ցավոք, չեմ կարող նրանց միանալ, քանի որ այստեղ մի շարք անավարտ գործեր ունեմ, բացի այդ էլ պատրաստվում եմ համերգի։
Դո՞ւք էլ եք, բորոլ հայ տղամարդկանց նման, միշտ երազել որդու մասին։
Այո, իհարկե։ Կարծում եմ, յուրաքանչյուր տղամարդ պետք է որդի ունենա։ Իմ տղան ինձ պետք է տղամարդ, հայ, երեւանյան տղա, իմ գեների շարունակող դաստիարակելու համար։ Չէ՞ որ աղջիկը կմեծանա ու կդառնա ուրիշի գեների շարունակողը…
Քանի որ շոշափեցիք ապագայի թեման… Ինչպե՞ս եք դիմավորելու Նոր տարին։
Դեռեւս չեմ ծրագրել, չեմ որոշել։ Տոներին ավելի մոտ՝ պարզ կլինի։
Ի՞նչ կմաղթեիք մարդկանց։
Հանգիստ կյանք։ Թող ոչ ոք վատի մասին չմտածի, միայն՝ լավի։ Չէ՞ որ բոլորի մոտ էլ ամեն ինչ լավ կլինի։ Կմաղթեի նաեւ համախմբվածություն եւ, որ բոլոր ընտանիքներում իշխի սերը։ Համբուրում եմ բոլորին։ Ձեր՝ Արսեն Գրիգորյան։
Զրուցեց Մարինա Ադուլյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը