Ռուսական եւ ուկրաինական ԶԼՄները ակտիվորեն քննարկում են «Եվրատեսիլի» հաղթող, Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Զելմերլյովի լուսանկարը, որում նա համբուրվում է մեկ այլ տղամարդու հետ։ Նշենք, որ լուսանկարի սկզբնաղբյուրը հայտնի չէ, բայց Ivona կայքը պնդում է, որ այն հրապարակվել է 2015թ-ի ապրիլի 2-ին։
Մոնսի պաշտոնական էջում նշված է, որ երգիչը 2008-2011թթ-ին սիրավեպ է սկսել մոդել Մարի Սերնեհոլթի հետ։ Երգչի ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին խոսք չկա։
Իր հերթին Dni-ն տեղեկացրել է, որ երգիչը համբուրել է տղամարդուն եւ իրեն նույնասեռական ձեւացրել միայն ավելի շատ ձայներ ու միավորներ հավաքելու համար։
Super-ը հայտնել է, որ Մոնսը հայրենիքում բավականին սկանդալային երգիչ է։ Մեկ տարի առաջ հաղորդումներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ բացասաբար է վերաբերում նույնասեռականներին։ Բայց դրանից հետո հանդուրժող Շվեդիայում բոլորը սկսել են քննադատել նրան ու ստիպել արդարանալ։
Արդյունքում, երաժիշտը հարցազրույցներից մեկում ներողություն է խնդրել իր խոսքերի համար, տեղեկացրել է News.com.au-ը։
Այս պատմությունից հետո Մոնսը մասնակցում է գեյ-երեկույթների եւ համբուրվում տղամարդկանց հետ, պաշտպանում նույնասեռականների իրավունքները եւ այլն։ Նրան անգամ ԼԳԲՏ ամսագրերից մեկը՝ QX-ը, ճանաչել է «Տարվա տղամարդ»։ Անցյալ տարի Մոնսը մասնակցել է նաեւ սեռական փոքրամասնություններին նվիրված համերգի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում