Ֆեյսբուքում հանդիպեցի՝ «հոկտեմբերի 3-ին էլեկրոնային երաժշտության մեգաերեկույթ ռոբոտների գործարանում` հայ եւ արտասհմանյան դիջեյների մասնակցությամբ»: Որպես էլեկտրոնային երաժշտության սիրահար գնացի երեկույթին: Ի վերջո, ելույթ էին ունենալու Բրիտանիայից Հայաստան ժամանած հանրահայտ դիջեյներ James Zabiela-ն եւ Reset Robot-ը, շվեդ Tiger Stripes-ը:
Ի՜նչ մեղքս թաքցնեմ՝ մտավախություն ունեի, որ կազմակերպիչները անհրաժեշտ ձայնային որակ եւ լուսային էֆեկտներ չեն կարողանա ապահովել, քանի որ տառապանքս փորձ ունի. լավ գովազդված եւ ձախողված երեկույթներ շատ եմ տեսել;
Մտա գործարան, մտավախությունս վայրկենաբար չքացավ. փառահեղ ձայնային որակից եւ լուսային էֆեկտներից բերանս բաց մնաց: Ոնց որ երազում լինեի, չեի հավատում, որ Հայստանում նման բան հնարավոր է:
Էլեկտրոնային երաժշտության համար 4500 ք/մ տարածք, նման ձայնային եւ լուսային հագեցվածություն, արտերկրում պատրաստված աննախադեպ 3D անիմացիա, խելահեղ ռիթմեր, մոռացության մեջ պարող հարյուրավոր երիտասարդներ Երեւանը չէր տեսել, բայց երեկ տեսավ՝ SMOOTH BEATS-ի կազմակերպիչների, ու դիջեյներ Karo Pillz-ի, Areg-ի, xtrm-ի, Goga Graffiti-ի, Tiger Stripes-ի, Reset Robot-ի եւ James Zabiela-ի աներեւակայելի ելույթների շնորհիվ:
Երեւանում այսպիսի որակով կազմակերպված երեկույթ դեռեւս չէր իրականացվել, վստահեցնում եմ ձեզ: Հա, քիչ էր մնում մոռանայի՝ ու լրիվ անվճար:
Լավ գովազդված եւ իսկապես մեգաերկույթը Ռոբոտների նախկին արտադրամաս էր բերել ոչ միայն էլեկտրոնային երաժշտության իրական սիրահարներին, այլեւ բազմաթիվ այլ երիտասարդների, ովքեր երեւի այնքան էլ հաճախ չեն լսում ակումբային երաժշություն: Համոզված եմ՝ այս երկույթը երկար ժամանակ կմնա շատերի հիշողության մեջ: Սա Հայստանում ակումբային կյանքի եւ էլեկտրոնային երաժշտությանը զարգացման առաջին ծիլն էր:
Երեկույթին մասնակցած շատերը կհամաձայնեն հայտնի ու շատ սիրելի շվեդ դիջեյ Tiger Stripes-ի ֆեյսբուքյան գրառման հետ՝ «Շնորհակալություն, Հայաստան, գժական էր»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին