Երեկ մենք գրել էինք մարդու կյանքում յոթամյա շրջափուլի մասին: Այժմ յուրաքանչյուր շրջափուլը դիտարկենք մեր արեւային համակարգի մոլորակների ազդեցության լույսի ներքո:
Շրջափուլի առաջին տարին ընթանում է Մարսի ազդեցության տակ
Մարսը ֆիզիկական դիմացկունություն է բերում, ուժ` ֆիզիկական զարգացման համար: Մարսը նաեւ ամրապնդում է առողջությունը, շանս է տալիս բուժելու հիվանդությունները: Բայց ամեն կերպ նպաստելով ֆիզիկականին, Մարսը կարող է բթացնել մտավորը: Այդ տարում կարող է մեծանալ ագրեսիվությունը, մարտիկի որակները, ինչը կհանգեցնի չմտածված արարքների, փոխզիջումների գնալու անհնարինության:
Յոթամյա շրջափուլի երկրորդ տարի ընթանում է Սատուրնի ազդեցության տակ
Մարդն ասես սառում է, պակաս ագրեսիվ է դառնում: Գալիս է փորձի կուտակման ժամանակը, բայց դա անցավ չի անցնում, որովհետեւ փորձը մենք ամեն դեպքում ձեռք ենք բերում մեր սխալների հաշվին: Այդ սխալներն այնքան սարսափելի չեն եւ չեն հանգեցնում արտակարգ իրավիճակի, որովհետեւ Սատուրնը ոչ միայն փորձ ձեռք բերելու հնարավորություն է տալիս, այլեւ ուժ է տալիս վերլուծության եւ իմաստավորման համար:
Շրջափուլի երրորդ տարին անցնում է Մերկուրիի ազդեցության տակ
Այդ տարում գլխավոր տեղը զբաղեցնում է ինտելեկտը: Անցյալ տարիների փորձն ունենալով` մարդը հաջողությամբ սովորում է օգտագործել այն: Ուսումնառությունն ընթանում է արդյունավետ եւ ակտիվ` հնարավորություն տալով ոչ միայն մտավոր առումով զարգանալ, այլեւ մեծացնել նախաձեռնողականությունը, շփման հմտությունները: Բայց ցավոք, պատահում է, որ մարդկանց հետ շփումը շահադիտական բնույթ է կրում, դրանով վնաս հասցնելով ընկերական եւ ընտանեկան հարաբերություններին:
Շրջափուլի չորրորդ տարին անցնում է Արեւի ազդեցության տակ
Դա վերաիմաստավորման, անհատի ձեւավորման ժամանակ է, որը մարդու հետ կմնա մինչեւ յոթնամյակի ավարտը: Փոփոխություններ են տեղի ունենում գործերի, մարդկանց հանդեպ վերաբերմունքում, սկսում են հասկանալ, թե որոնք են անցյալում թույլ տրված սխալները: Մարդը սկսում է գիտակցել, թե ինչն է իր համար իրոք արժեքավոր, ինչ մարդիկ են կարեւոր իր շրջապատում: Աշխարհում սեփական տեղը գիտակցելու փորձեր են տեղի ունենում:
Շրջափուլի հինգերորդ տարին ընթանում է Յուպիտերի ազդեցության տակ
Դա այն ժամանակաշրջանն է, երբ մարդը հոգեբանորեն աճում է, ավելի շուտ, ոչ թե աճում է, այլ հասունանում: Ֆիզիկական ակտիվության պահանջը նվազում է, բայց մտավորը մնում է բարձրության վրա: Յուպիտերի նշանի տակ տարվա վտանգներից պետք է նշել այն փաստը, որ մարդը ենթակա է փիլիսոփայական բնույթի սխալների, ի վիճակի է անսպասելի, բայց երբեմն կեղծ եզրահանգումներ անել:
Վեցերորդ տարին ընթանում է Լուսնի ազդեցության տակ
Անցյալ տարիների ինտելեկտուալ փորձի որոշակի ծանրությունը մարդուն մղում է տրվել կյանքի զգայական ընկալմանը: Մարդը հարցերին պատասխանում է ոչ այնքան եւ ոչ միայն ինտելեկտի օգնությամբ, այլեւ գնալով ավելի հաճախ` ինտուիցիայի, զգում է նախկինում անհայտ էքստրասենսային հիմքի ծնունդը:
Յոթերորդ տարին ընթանում է Վեներայի ազդեցության տակ
Հուզական ֆոնի ուժգնացումը հանգեցնում է ստեղծագործական ներուժի ուժգնացման: Դա բարենպաստ ժամանակ է արվեստի աշխարհում ինքնաիրացման, ինչպես նաեւ երկրորդ կեսի փնտրտուքի համար: Բայց հուզականության ուժգնացումը կարող է նաեւ ինքն իր նկատմամբ եւ հարաբերություններում հիասթափության հանգեցնել:
Աղբյուրը՝ elena-yasevich.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու