Երեւում է, որ Քայլի Ջենների բոյֆրենդ Ռեփեր Tyga–ին հաջողվել է փչացնել ընկերուհու ծննդյան օրը: Հայտնի է, որ օգոստոսի 10-ին Քայլիի 19 տարին է լրացել եւ աղջիկն այդ իրադարձությունը նշել է Բահամյան կղզիներում` ընկերուհիների եւ Tyga-ի հետ: Վերջինիս հայտնությունն ընդհանրապես ոչ մի կերպ չի կապվում տրամաբանություն բառի հետ, որովհետեւ երաժիշտը Մալիբուում 2011 թվականին իր վարձակալած տան տիրոջը 480 հազար դոլար է պարտք: Երգիչը հանգիստ Բահամյան կղզիներ է մեկնել այն օրը, երբ Լոս Անջելեսի դատարանը նրա կալանավորելու օրդեր է տվել (այնպես որ, ռեփերին «հաղթական վերադարձ» է սպասում):
Միաժամանակ, կղզի մեկնելուց մի քանի օր առաջ, ռեփերը, որը պնդում է, թե սնանկ է, Քայլի Ջեններին 200 դոլարով Mercedes Maybach էր նվիրել։ Դա աննկատ չի անցել, որովհետեւ տան տերը, որի հետ դատվում է երգիչը, դատական գործ է սկսել` չվճարված պարտքի դիմաց Քայլիից այդ մեքենան խլելու նպատակով:
Իսկ այսօր հայտնի է դարձել, որ Քայլին վաճառքի է հանել Mercedes Benz G-Class G63 AMG-ն, որը եւս նրան ռեփերն է նվիրել: Երեւում է` Քայլին որոշել է փրկել իր բոյֆրենդին, որի պահվածքի մասին Քարդաշյանների ընտանիքն արդեն հայտնել է իր կարծիքը:
TMZ-ն գրում է, որ մեքենան տարել են Newport Coast Auto դիլերային ընկերություն, որը մեքենան վաճառքի է հանել 145 հազար դոլար մեկնարկային գնով:
Առայժմ այլ ընկերությունների մոտ այդ մեքենայի գինը տատանվում է 121 – 129 հազար դոլարի սահմաններում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ