Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Քայլի Ջենները դժգոհ է իր բոյֆրենդից. Tyga-ն ստվեր է գցում Քարդաշյան–Ջեններ ընտանիքի վրա

18:18, 10 օգոստոսի

Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջենները դժգոհ է իր բոյֆրենդ ռեփեր Tyga-ից։ Այսպես՝ ինչպես գիտենք, Քայլի Ջեններն այսօր՝ օգոստոսի 10-ին, դառնում է 19 տարեկան։ Tyga–ն օրերս նրան շքեղ նվեր էր մատուցել 200 հազար դոլար արժողությամբ Mercedes Maybach S-600 տեսքով։ Բայց հետո երաժիշտը տհաճ պատմության մեջ էր հայտնվել։ Դատարանը Քայլի Ջեների բոյֆրենդին կալանքի օրդեր է տվել 480 հազար դոլար վարձակալության գումարը չվճարելու համար։ Ռեփերի դեմ մի քանի ամիս առաջ դատական հայց էր ներկայացրել Մալիբուի տան սեփականատերը։Այդ տունը 2011–ին որոշ ժամանակով վարձակալել էր ռեփերը, որը լքել էր տունը՝ չվճարելով մի քանի ամսվա վարձակալության համար եւ թողնելով այն ավերված վիճակում։ Տան վարձակալության ամսավճարը կազմում էր 16 հազար դոլար։

Դրան գումարած ռեփերի անկարգությունների հետեւանքով գույքին հասցրած վնասը (օրինակ՝ Tyga–ն ննջարանում մերկապարի 6 հատ ձող էր տեղադրել)՝ գումարը կազմել է 480 հազար դոլար։ Երաժիշտը պետք է ներկայանար դատարան ցուցմունք տալու համար, բայց նա այդպես էլ չէր եկել, ինչը դատավորին հարկադրել էր կալանքի օրդեր տալ։ Ռեփերը Քայլիի հետ մեկնել է Բահամյան կղզիներ  ընկերուհու ծննդյան օրը նշելու համար։

Սակայն ինքը՝ Քայլին, հավանություն չի տալիս բոյֆրենդի պահվածքին։ TMZ–ի տեղեկություններով՝ Քայլին ռեփերին իր դժգոհությունն է հայտնել նրա վարքի պատճառով՝ նշելով, որ այն ստվեր է նետում Քարդաշյան–Ջեններ ընտանիքի վրա։ Քիմի քույրը նշել է, որ նրա վարքից դժգոհ է ամբողջ ընտանիքը, եւ նա պետք է խելքը գլուխը հավաքի։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել