Մեզնից յուրաքանչյուրի օրգանիզմը ցանկացած տարիքում (երիտասարդները դա չեն զգում, սակայն ժամանակի հետ կլինի) ստիպված է լինում հարմարվել բնակլիմայական պայմաններին, քանի որ պարզ ասած՝ այլնտրանք չունի։ Դա եղանակի ազդեցությունն է մարդու օրգանիզմի կենսագործունեության վրա։
Ի՞նչ անել, եթե եղանակն ու դրա պայմանները ազդում են մարդկանց առողջության վրա։ Ինչպե՞ս մեղմել նրանց տառապանքներն ու անհարմարավետության զգացողությունը։
Խորհուրդներ.
Շատ մի՛ կերեք։ Մեծաքանակ ուտելիքը կարող է վնասել։ Դա չի նշանակում, որ դուք պետք է սկսեք դիետաներ պահեք։ Կերեք չափի մեջ։ Ահա այն ամենն, ինչ ձեզնից պահանջվում է։
Առավոտյան կոնտրաստ ցնցուղ ընդունեք կամ սառը լոգանք։ Եթե ընտրում եք երկրորդ տարբերակը, վաննայի մեջ մի փոքր եթերային յուղ լցրեք կամ ծովային աղ։
Մի՛ չարչարեք Ձեզ ֆիզիկական վարժություններով։ Ծանր իրեր մի՛ կրեք։ Ոչ ոք չի կասկածում Ձեր ուժի եւ ինքնուրույնության մեջ, հավատացե՛ք։
Զբաղվե՛ք աերոթերապիայով։ Բա՛ց պահեք պատուհանը կամ օդանցքը։ Դեմքով դեպի քամի՛ն նստեք եւ հավասար շնչե՛ք։ Նման վարժություն պետք է անել առավոտյան կամ քնելուց առաջ։
Գնե՛ք վիտամին Е։ Այն վաճառում են առանց դեղատոմսի, հաբերով, պատիճներով կամ փոշի վիճակում։ Այդ վիտամինը պարունակվում է նաեւ որոշ սննդամթերքներում։
Հնարավորինս շատ հեղո՛ւկ խմեք։ Սուրճից, ցավոք, պետք է հրաժարվել։ Եթե թեյ սիրում եք, ընտրե՛ք կանաչը։
Կալցիումով հարուստ նախաճաշե՛ր պատրաստեք։ Ուտելիքը պետք է գրեթե ամբողջովին կալցիումից կազմված լինի։
Խուսափե՛ք վեճերից։ Արե՛ք ամեն բան, որպեսզի բարձր տոնով խոսակցությունների մեջ չմտնեք։
Զգուշացե՛ք նոյեմբերից։ Նոյեմբերը ամենախարդախ ամիսն է։ Դրա «անհրապույր» օրերից ձեզ կփրկի կակաոն, շոկոլադի սալիկը եւ ինչ–որ համով մի բան։
Հագե՛ք տաք, հարմար եւ պրակտիկ կոշիկ։ Բոլոր հիվանդությունները հիմնականում ոտքերից են սկսվում։
Հետեւե՛ք կանխատեսումներին։ Ժամանակ կունենաք «դժվար» օրերին նախապատրաստվելու համար։ Եվ դրանում մեծ «պլյուս» կա։
Լավատե՛ս եղեք։ Հիվանդությունները վախենում են նման մարդկանցից։ Այդպես էլ ներկայացե՛ք աշխարհին, ամենավառ կողմով։
Աղբյուրը MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ