Գարի
Չնայած գարին ածխաջրեր է պարունակում, որոնք նպաստում են էներգիայի արագ այրմանը, Շվեդիայի Լունդսի համալսարանում վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ իրականում այն ախորժակը փակում է, նաեւ նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը (եւ շաքարախտի առաջացման հավանականությունը): Եվ այս ամենը բջջանյութի շնորհիվ, որը մթերքը գերհագեցնող է դարձնում: Հետազոտությանը մասնակցել են միջին տարիքի առողջ մարդիկ, որոնք օրը 3 անգամ կերել են գարու ալյուրից պատրաստված հաց: Արդյունքում՝ նրանց նյութափոխանակությունը բարձր է մնացել սնունդը ընդունելուց հետո մինչեւ 14 ժամ: Արյան մեջ շաքարի եւ ինսուլինի մակարդակն էլ ցածր է եղել: Գիտնականներն առաջարկում են այս հացաբույսն օգտագործել աղցաններում եւ ռագուում՝ որպես բրնձի եւ կարտոֆիլի այլընտրանք:
Կարմիր պղպեղ
Եթե, ի տարբերություն Բեյոնսեի, պայուսակիդ մեջ կծու սոուսի շիշ չունես, հավանաբար այն պահելու ժամանակն է: Պերդյուի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ կարմիր պղպեղը ընդունակ է «զսպել» քո ախորժակը եւ արագացնել նյութափոխանակությունը՝ հատկապես եթե մինչ այդ ճաշի մեջ կծու համեմունքներ ավելացնելու սովորություն չես ունեցել: Սնունդի յուրաքանչյուր ընդունման ժամանակ բավական է ընդամենը կես թեյի գդալը:
Անյուղ միս
Ախորժակը վերահսկելու եւս մեկ ճիշտ միջոց է սննդակարգի մեջ «պասի» սպիտակուցի ներառումը: Journal of the Academy of Nutrition and Dietetics-ում հրապարակված հետազոտությամբ հաստատվել է, որ այն քեզ ետ կպահի սնվելու միջեւ անթույլատրելի ձեռքի հետ ուտելուց: Անհրաժեշտ է ընդամենը 120 գրամ անյուղ միս. օրինակ՝ բնական կերով սնված կովի, խոզի կամ հավի: Եթե բուսակեր ես, սպիտակուցը ստացիր լոբազգիներից (ոլոռ, ոսպ, լոբի, սիսեռ) եւ կանաչ բանջարեղենից (սպանախ, բրոկոլի, կալե):
Նուշ
Դու սարսափելի քաղցած ես, չնայած մի 2 ժամ առա՞ջ ես նախաճաշել։ Քո խնդիրը կլուծի 1 բուռ չբոված նուշը։ 2015 թվականին European Journal of Nutrition–ը հետազոտություն էր անցկացրել, որի ժամանակ կանանց մի մասը առավոտյան կերել էր նուշ, իսկ մյուս կեսը քաղցած էր մնացել մինչեւ ճաշելը։ Երեք օր անց պարզվել էր, որ նախաճաշին նուշ կերած կանայք ավելի քիչ են քաղցի զգացողություն ունենում ճաշի ժամանակ եւ ավելի քիչ են ուտում։ Միայն չգայթակղվեք աղի/քաղցած/բոված նշով։
Սաղմոն
Հագեցվածության զգացումը երկար կպահպանվի ձկան մեջ առկա օմեգա-3 ճարպաթթուների հաշվին, որոնք բարձրացնում են լեպտին հորմոնի քանակը։ Cell Metabolism 2013–ի հետազոտությունների համաձայն՝ լեպտինը ճնշում է քաղցի զգացողությունը նրանց մոտ, ովքեր նորմալ քաշ ունեն, իսկ ավելորդ քաշ ունեցողների դեպքում այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Օմեգա-3–ի այլ մատակարարներ են թունան, իշխանը եւ սկումբրիան։
Աղբյուրը՝ Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում