Խնջույքներով առատ ամանորյա տոներն ամբողջությամբ փոխում են սովորական սննդակարգը. շատ քաղցրեղեն ենք ուտում, յուղոտ, կծու եւ անհամատեղելի սնունդ: Հյուրընկալությունը, առատաձեռնությունն ու առատությունը, անկասկած, լավ են հարազատների եւ ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու համար, սակայն, ցավոք, հաճախ տխուր հետեւանքներ են ունենում կազմվածքի համար:
Մրգային բեռնաթափում տոներից հետո. մի քիչ ամառ՝ հունվարին
Մոնոմթերքով բեռնաթափումը տարածված միջոց է ավելորդություններից արագ եւ արդյունավետ ազատվելու համար: Ամենայն հավանականությամբ՝ մեծ քանակությամբ միրգ եք պաշարել. ահա եւ պետք եկան:
«Հոլանդական բեռնաթափում»
Սրա համար անհրաժեշտ են բուրավետ, նարնջագույն մանդարիններ: Հավանաբար հենց գույնի պատճառով է այս դիետան նման անվանում ստացել: Օրվա ընթացքում կարող եք անսահմանափակ քանակությամբ մանդարին ուտել՝ համեստ սննդակարգին հավելելով միայն չգազավորված ջուր. օրական հարկավոր է միայն 2 լիտր խմել:
Բեռնաթափում խնձորի օգնությամբ
2 կգ կանաչ խնձորը բաժանեք 6 մասի եւ օրվա ընթացքում կերեք հստակ ընդմիջումներով: Ընթացքում ջուր խմեք, մեկական գավաթ էլ՝ ուտելուց հետո: Ցանկության դեպքում կարող եք 1 կգ խնձորը փոխարինել 1 լիտր անյուղ կեֆիրով. այսինքն՝ բեռնաթափման համար ձեզ անհրաժեշտ կլինի 1 կգ խնձոր եւ 1 լիտր թարմ կեֆիր:
Կիվիի օր
Այս օրը կարելի է անսահմանափակ քանակությամբ կիվիի խյուս ուտել եւ ջուր խմել: Ուշադրությո՛ւն. հետեւեք, որպեսզի կիվին լավ հասունացած լինի:
Կալիումային օր
Օրվա ընթացքում կարելի է 500 գրամ թրջած ծիրանաչիր ուտել կամ 5 մեծ բանան: Եվ պարտադիր 2 լիտր չգազավորված ջուր խմել:
Հելոուին դիետա
Բոլոր սրբերի օր հունվարի՞ն: Ինչո՞ւ ոչ, եթե կօգնի: Տոներից հետո այս բեռնաթափման համար անհրաժեշտ է 1 կգ դդմի միջուկ, 50 գրամ չոր մաքրած դդմի սերմ, 2 լիտր առանց գազի հանքային ջուր: Դդումը բաժանեք 5 մասի եւ եփեք գոլորշու վրա, սերմերը կարող եք ուտել միջուկի հետ միասին կամ առանձին: Ջուրն առանձին խմեք:
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում