Հայկական արմատներով ռուսական երգչուհի Մարգարիտա Պոզոյանը ռուսեներով առաջին երգն է ներկայացրել: Մինչ այդ, նրա երգացանկում միայն անգլալեզու կոմպոզիցիաներ էին: NEWS.am STYLE-ը որոշեց Մարգարիտայի հետ զրուցել երգի պրեմիերայի եւ «Տաշիր» մրցանակաբաշխությունում նրա ելույթի մասին:
Չնայած արդեն երկար ժամանակ եք երգում, «За моим окном» երգը («Իմ պատուհանից այն կողմ») ռուսերենով Ձեր առաջին կոմպոզիցիան է: Ինչո՞ւ:
Ամեն ինչ ճիշտ է: Սա ռուսերենով իմ առաջին երգն է, որ ներկայացրել եմ ունկնդրին, բայց միակը չէ իմ երգացանկում: Պարզապես երգերի ձայնագրությունը երկարատեւ, թանկարժեք եւ շատ պատասխանատու գործընթաց է, այդ պատճառով այս կոմպոզիցիան միայն հիմա կարողացա ներկայացնել:
Երգի ստեղծման հետ կապված հետաքրքիր պատմություն կա՞:
«За моим окном» երգը ստացվեց այնպիսին, ինչպես ես մտածում էի. ամառային, արեւոտ, թեթեւ ու պարզ: Չեք հավատա, բայց ես այն սկսել եմ գրել սոլյարիում: Այդ դեռեւս 2006 թվականին էր: Ձմեռ էր, արեւի եւ ջերմության այնպիսի պակաս էի զգում, որ բառերն ու կրկներգի մոտիվը գրեթե միանգամից ծնվեցին: Երկու տարի անց գրեցի եւս մեկ քառատող: Դե, իսկ վերջնական տարբերակը, որ ներկայացրել եմ, թվագրված է 2013-ով: Ահա այսպիսի երկար ճանապարհ անցավ այն:
Երգը որքանո՞վ է կապված Ձեր ներաշխարհի հետ:
Չեմ կարող ասել, որ այս երգն ինքնակենսագրական է, բայց իմ պատմությունից տարրեր նրանում, ամեն դեպքում, կան: Այն շատ ջերմ ու դրական է, կարծում եմ՝ դրանով մենք նման ենք: Ես ձգտում եմ ամեն ինչում դրական գծեր տեսնել, մարդկանց մեջ եւ իրավիճակներում փնտրել ու գտնել ինչ-որ բարի, պայծառ բան:
«Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ Դուք հայերեն երգ կատարեցիք: Եթե չեմ սխալվում՝ Կոմիտասի «Կռունկ»-ը: Իսկ Ձեր երգացանկում հայկական երգեր ներառելո՞ւ եք:
«Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ երգելն ինձ համար մեծ պատիվ էր: Երբ երգի ընտրության հարց ծագեց, ես անմիջապես դիմեցի Հայաստանի իմ ընկերներին: Նրանք հաճույքով սկսեցին օգնել ընտրության հարցում: Անդրե Հովնանյանն ինձ ծանոթացրեց այդ երգին եւ խորհուրդ տվեց կատարել այն:
Մրցանակաբաշխությունից հետո ես լրջորեն սկսեցի մտորել հայերենով երգացանկի մասին: Եվ հիմա, ռուսալեզու ալբոմի ձայնագրմանը զուգահեռ, հայերենով երգեր եմ ուսումնասիրում: Ընտրում եմ այնպիսիք, որոնք ինձ ավելի հոգեհարազատ են:
Մարինա Ադուլյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)