Այսօր սուրճի միջազգային օրն է։ Ավելի ճիշտ, ամբողջ աշխարհում սուրճի սիրահարները կարծում են, որ սուրճի օրը տարվա ընթացքում երկու անգամ է նշվում՝ հոկտեմբերի 1-ին եւ ապրիլի 17-ին։ Այնպես որ, շնորհավորում ենք։
Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնոպարտն ասում էր, որ թունդ սուրճը վերակենդանացնում է իրեն։ Նապոլեոնի շրջանից բավական շատ ժամանակ է անցել, սակայն ըմպելիքի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել։ Պատկերացրեք թարմ պատրաստված սուրճի անկրկնելի բույրը. բառերը չեն բավականացնի՝ այս հրաշալի ըմպելիքը նկարագրելու համար։ Պարզվում է՝ յուրաքանչյուր երկիր սուրճի պատրաստման իր գաղտնիքներն ունի, իսկ որոշ բաղադրատոմսեր ձեզ համար բացահայտում կդառնան։ Հայաստանում, օրինակ, դժվար է պատկերացնել կարեւոր հանդիպումն առանց սուրճի՝ լինի դա ժամանց ընկերուհիների հետ, թե գործնական հանդիպում, որը ներառում է պայմանագրի ստորագրում։ Կասկած չի հարուցում, որ մեզ մոտ սուրճ ըմպելն արարողակարգ է։
Սուրճ՝ պատրաստված ջազվեում (Հայաստան)
Հայաստանում սուրճին ավելի շատ են նախապատվություն տալիս, քան թեյին։ Սերմերն ու ստացվող ըմպելիքը հայոց լեզվում նույն անվանումն ունեն՝ սուրճ։ Սուրճի պատրաստման հիմնական գաղտնիքը սերմերն առավելագույնս մանր աղալն է։
Լապլանդական սուրճ (Ֆինլանդիա)
Նախ ավելավցում է պապլանդական պանիրը, ապա՝ սուրճը։
Ձվով սուրճ (Վիետնամ)
Բաղադրատոմսը ներառում է ձվի դեղնուց, խտացրած կաթ, շաքար եւ տաք սուրճ։
Էսպրեսո հռոմեական ձեւով (Իտալիա)
Էսպրեսո՝ մի փոքր կիտրոնով․ ընդ որում օգտագործելուց առաջ հարկավոր է կիտրոնը գդալով «ճզմել» բաժակի պատերին կամ հատակին։
Լագրիմա (Արգենտինա)
Կաթին ավելացվում է միայն մի քանի կաթիլ սուրճ։ Պարզ ասած՝ սա ավելի շատ կաթ է սուրճով։
Բոնբոն (Իսպանիա)
Սա էսպրեսո է խտացրած կաթով։ Իսկ եթե սովորական կաթը խառնեք խտացրած կաթի հետ, կստացվի leche y leche։
Համեմունքներով սուրճ (Մարոկո)
Բաղադրատոմսում ներառված են քունջութի սերմեր, սեւ պղպեղ եւ մշկընկույզ, ինչպես նաեւ սուրճի սերմեր… արդյունքում իսկապես թունդ ըմպելիք է ստացվում։
Թեյով սուրճ (Հոնգկոնգ)
Թեյի եւ կաթով սուրճի խառնուրդը տպավորում է հենց առաջին ումպից։ Հարկավոր է սեւ թեյ, պղպեղ, խտացրած կաթ եւ սուրճ։
Ֆրապե (Հունաստան)
Սուրճ, պաղպաղակ, կաթ, սառույց՝ ահա համեղ frappé-ի բաղադրիչները։
Ֆարիսեյ (Գերմանիա)
Այս ըմպելիքը Գերմանիայում ստեղծվել է ըտանեկան արարողությունների ընթացքում ալկոհոլի առկայությունը քողարկելու համար։ Հարած սերուցքի տակ «թաքնված է» ռոմի լուրջ քանակ։
Տոբուս (Սենեգալ)
Սուրճի տապակման ընթացքում ավելացվում են գվինեական պղպեղի սերմեր։ Ըմպելիքը պատրաստվում է սովորական ֆիլտրացված սուրճի նման։
Նարնջով սուրճ (Ճամայկա)
Ճամայկան առաջին հերթին ասոցացվում է ռոմի հետ։ Զարմանալի չէ, որ ավանդական սուրճը պատրաստում են՝ ավելացնելով այս թունդ ալկոհոլային ըմպելիքը:
Աղբյուրը՝ Adme.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն