X Factor երաժշտական մրցույթի հաղթող Վրեժ Կիրակոսյանը Սլավոնական բազարում լեհ հեղինակի երգ է կատարելու: Այս մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վրեժն ինքը:
Հուլիսի 12-15-ը Վիտեբսկում անցկացվելու է արվեստի միջազգային ամենամյա մրցույթ-փառատոն: Հայաստանը ներկայացնելու է Վրեժ Կիրակոսյանը:
«Փառատոնի առաջին օրը ես կատարելու եմ լեհ հեղինակ Տշչեսլավ Նեմենի «Странный этот мир» («Տարօրինակ այս աշխարհը») երգը, իսկ երկրորդ օրը՝ Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ»-ը: Փառատոնի երրորդ օրն անցկացվելու է գալա համերգ եւ հաղթողների պարգեւատրման արարողություն: Երգի ընտրության եւ այն պատրաստելու հարցում ինձ օգնել է Նադեժդա Սարգսյանը: Ես փառատոնին մասնակցում եմ՝ ոչ մրցանակների եւ պարգեւների, այլ գործընկերներիս կողմից ընդունվելու համար:
Նշեմ, որ առաջին անգամ փառատոնին որպես ժյուրի Հայաստանից ներկայացուցիչ էր հրավիրվել՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Սակայն նա չկարողացավ ընդունել հրավերը, քանի որ այդ ընթացքում Գերմանիայում է լինելու:
Ի դեպ, մրցանակների մասին: Գրան Պրին 15.000 դոլար է, առաջին տեղը՝ 9.000, 2-րդը՝ 7.000, 3-րդը՝ 5.000 դոլար:
Ինչ վերաբերում է Վիտեբսկից հետո իմ ծրագրերին. ասեմ, որ ներկայում հոլովակի նկարահանումներ ենք կատարում, որի պրոդյուսերը Sony Music-ն է: Մի մասը նկարահանել ենք Մոսկվայում, մյուս մասը պատրաստվում ենք նկարահանել Լոնդոնում»,- նշեց Կիրակոսյանը:
Տեքստը՝ Գրիգոր Ավետիսյանի
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում