Սարդարապատում բաց երկնքի տակ անցկացվել է հայկական տոլմայի ավանդական փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակիցներն ամենաերկար տոլման պատրաստելու առաջադրանք էին ստացել:
«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով, ամենաերկար տոլման նախատեսվում է ներառել Գինեսի ռեկորդների գրքում:
Միջոցառման մասնակիցներն էին ռեստորանները, խոհարարական դպրոցները, Հայաստանի հյուրանոցները, Օմսկի հայկական ազգային խոհանոցի «Արգո» ռեստորանը, ինչպես նաեւ Armenian International Women’s Association-ը: Փառատոնին ներկայացված «աշխատանքների» երկարությունը տատանվում էր 3-7 մետրի սահմաններում: Ամենից երկար տոլման ներկայացրել է երեւանյան «Կարին» ռեստորանը. տոլմայի երկարությունը կազմել է 7 մ 4 սմ: Հայկական ավանդական տոլման փաթաթված էր խաղողի տերեւներով:
Փառատոնի ժյուրին հաղթող է ընտրել երեք անվանակարգերում. տոլմայի «լավագույն տեսք», «լավագույն համ» եւ լավագույն գաղափար»: Առանձին պարգեւներ էին սահմանվել լավագույն սկսնակ խոհարարի եւ լավագույն ձեւավորված տաղավարի համար:
Փառատոնն անցկացվում էր ազգային երգ ու պարի ուղեկցությամբ: Միջոցառմանը մասնակցել են նաեւ «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի հյուրերը:
Հիշեցնենք, ո րմիջոցառման գլխավոր նպատակը հայկական ավանդական ուտեստների տարածումն ու հայ ժողովրդի արժեքների ամրապնդումն է:
Տեքստը՝ Գրիգոր Ավետիսյանի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել