Նույնիսկ երկու երեխաների ծնունդից հետո Ժիզել Բունդխենի կազմվածքին կարելի է միայն նախանձել. 39-ամյա մոդելի գաղտնիքը պարբերաբար սպորտով զբաղվելն ու ճիշտ սնունդն է, որին նա հետեւում է արդեն մի քանի տարի:
Cosmo-ի հաղորդմամբ՝ մոդելը սնվում է հավասարակշռված եւ յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ անգամ, ինչը նրան հնարավորություն է տալիս հիանալի կազմվածք ունենալ եւ քաղցած չմնալ:
Կանոններ, որոնց հետեւում է Բունդխենը.
Օրվա ընթացքում հարկավոր է նվազագույնը երկու լիտր ջուր խմել: Այն արագացնում է նյութափոխանակությունն ու օրգանիզմից դուրս բերում ամենն, ինչ ավելորդ է:
Առհավետ մոռացեք ալկոհոլի մասին: Մոդելի ամուսինը նշում է, որ Ժիզելին երբեք չի տեսել` գինու կամ ավելի թունդ խմիչքի բաժակը ձեռքին:
Երեք ոտքի վրա մի կերեք:
Հրաժարվեք ֆասթֆուդից, յուղոտ, ապխտած եւ աղի մթերքից:
Կարելի է շոկոլադ եւ պաղպաղակ ուտել, սակայն հազվադեպ եւ միայն օրվա առաջին կեսին:
Կայենյան պղպեղն արագացնում է նյութափոխանակությունը, այդ պատճառով (եթե, իհարկե, ալերգիա չունեք դրանից) ձգտեք որքան հնարավոր է հաճախ այն ավելացնել ճաշատեսակներին:
Ձգտեք, որ սննդակարգը որքան հնարավոր է բազմազան լինի: Հետեւեք նաեւ, որ ամեն ինչ պատրաստվի թարմ, բնական մթերքից: Առհասարակ մթերքի նվազագույն ջերմային մշակումը լավագույնն է, ինչ կարող է տեղի ունենալ ձեզ հետ:
Ձեզ թույլ մի տվեք մարմինը վերածել աղբամանի. սա վերաբերում է նաեւ հղիության շրջանին, երբ կինը պետք է ուշադրությամբ հետեւի սննդակարգին:
Բացի այդ՝ մոդելը նաեւ մթերքի սեւ ցուցակ ունի, որոնց մասին նույնիսկ չի հիշում՝ սպիտակ շաքար, սպիտակ ալյուր, նատրիումի գլյուտամատ, յոդացված աղ, սունկ:
Ժիզելի անձնական խոհարարի եւ ամուսնու՝ Թոմի խոսքով, իրենց սննդակարգի 80 տոկոսը (նրանց ամբողջ ընտանիքն է առողջ սնվում) կազմում է բանջարեղենը: Եթե մթերքն օրգանական չէ, նրանք այն չեն ուտի: Այս զույգը պաշտում է հացահատիկային մշակաբույսերը՝ շագանակագույն բրինձ, կինոա, կորակաձավար եւ լոբազգիներ: Սննդակարգի մնացած 20 տոկոսը կազմում են անյուղ միսը եւ ձուկը:
Լուսանկարները՝ Harper’s Bazaar, Vogue, Elle, Instagram, Getty Images, Rex/Shutterstock
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»