Հայտնիները նույնպիսի մարդիկ են, ինչպես մենք: Նրանք նույնպես թերություններ ունեն, փորձում են խնդիրներ լուծել, ազատվել վատ սովորություններից: Եվ չնայած մենք հաճախ նախանձում ենք ճանաչում եւ դրամ ձեռք բերած մարդկանց, նրանց կյանքն ամենեւին էլ երազանքի գագաթնակետ չէ: Այդ ամենը բազմամյա աշխատանքի, անքուն գիշերների, արձակուրդից եւ մտերիմների հետ հանդիպումներից հրաժարվելու արդյունք է: NEWS.am STYLE-ի այս խորագիրը կօգնի աստղերին ավելի լավ ճանաչել եւ նոր կարծիք կազմել նրանց մասին: Մեր հերթական հյուրը երգիչ Էդվարդ Խաչարյանն է, ում խնդրեցինք լայն հասարակությանն անհայտ 10 փաստ ներկայացնել:
1. Վաղ մանկությունից չափազանց ազատասեր եմ եղել, բայց ստանալով այդ ազատությունը՝ անմիջապես շփվելու, հարազատների եւ մտերիմ մարդկանց հետ ապրելու սուր անհրաժեշտություն զգացի:
2. Երազանքս է՝ իմ մեծ հայկական ընտանիքը տեսնել ոչ պակաս մեծ, հյուրընկալ տանը:
3. Կենդանիների ձագերի հետ շփումն ինձ աննկարագրելի հրճվանք է պատճառում: Երեխաների նույնպես շաաաաատ եմ սիրում:
4. Հոգիս կարգուկանոն է պահանջում, մարմինս՝ ստեղծագործական անկարգություն:
5. Ուտելիքի հարցում նախընտրում եմ համային հակադրությունները. թթու-քաղցր, կծու-քաղցր:
6. Մանկությունից պաշտում եմ 1967 թվականի FORD-MUSTANG-ը:
7. Տանել չեմ կարողանում սարդերի:
8. Եթե խոսենք խաղերի մասին, ապա ինձ միայն պոկերն է գրավում:
9. Մանկության տարիներից երազում եմ հավատարիմ չորքոտանի ընկերոջ՝ հասկի շան մասին:
10. Մասնագիտության մեջ երազանքներիս գագաթնակետը սեփական նվագախումբ ունենալն է եղբորս՝ Հակոբ Խաչատրյանի գլխավորությամբ, եւ ամբողջ աշխարհում համերգային շրջագայությունը:
Մարինա Ադուլյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին