Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ավելի քան մեկ տարի է՝ երգարվեստում լռում է: Ինչո՞ւ եւ ինչո՞վ է հիմա զբաղված Անահիտը. հարցեր, որոնք շատերին են հետաքրքրում: NEWS.am STYLE-ը որոշեց պարզել այդ:
Անահիտ, նախքան անցնելը բուն թեմային, պատմեք, թե ինչպե՞ս անցկացրեցիք Ձեր հանգիստը եւ ի՞նչ տպավորություններով եք վերադարձել:
Շատ լավ տպավորություններով եմ վերադարձել: Ես պարզապես սիրահարվեցի Պրահա քաղաքին: Այնտեղ ամեն ինչ գեղեցիկ էր: Մշակույթը, քաղաքի արտաքին տեսքը եւ, առհասարակ, մարդկանց վերաբերմունքն ինձ շատ գրավեց: Իսկ գիշերն ավելի խորհրդավոր ու գեղեցիկ էր դառնում քաղաքը: Հիանալի օրեր էին, բայց, ցավոք, մենք չկարողացանք Արմանին մեզ հետ տանել, քանի որ ծովային հանգիստ չէր եւ այնտեղ բավական ցուրտ էր:
Հայկոյի տարեդարձը նշեցիք այնտեղ: Ինչո՞ւ հենց Պրահայում, ովքե՞ր էին Ձեր հյուրերը:
Ինչպես ասում են՝ 40-ամյակը չեն նշում, այլ ընկերներն են իրենց ընկերոջ 40-ամյակը կազմակերպում: Այդպես էլ եղավ: Հայկոյի ընկերները, որպես անակնկալ, հիանալի երեկույթ էին կազմակերպել: Այնտեղ էին Պրահայում գտնվող Հայկոյի բոլոր ընկերները եւ մեր որդու քավորը՝ կնոջ հետ:
Իսկ Դուք ի՞նչ անակնկալ մատուցեցիք Հայկոյին:
Այս տարի ինչ-որ արտասովոր անակնկալ չեմ մատուցել: Այն նվերը, որը գնել էի նրա համար, նվիրեցի, երբ Երեւանում էինք:
Փոքրիկ Արմանն այդ ընթացքում ձեզ հետ չէր: Ինչպե՞ս էր առանց նրա:
Շատ-շատ էինք կարոտում: Երբ Skype-ով խոսում էինք, Արմանը տխրում էր եւ լաց լինում: Զգում էինք, որ շատ է կարոտում մեզ: Եվ մինչ օրս էլ, երբ արթնանում է, ձայն է տալիս «պապա, մամա», որ տեսնի՝ մենք տանն ենք, թե գնացել ենք: Իհարկե, առանց Արմանի անսովոր էր: Կարծում եմ, որ այլեւս այսպիսի երկար դադար չի լինի:
Անցնենք թիվ մեկ թեմային, որը հետաքրքրում է գրեթե բոլորին: Ավելի քան մեկ տարի է՝ լռում եք երգարվեստում: Ինչո՞ւ եւ ի՞նչ ծրագրեր ունեք:
Այո, ցավոք, ավելի քան մեկ տարի լռում եմ: Ինքս էլ չեմ դիմանում այս լռությանը, բայց աշխատանքի բերումով ստիպված էի: Երբ Anahit Simonyan fashion studio-ն բացվեց, սկզբում Սպենդարյան փողոցում էր. մի քանի ամիս աշխատեցինք, այնուհետեւ տեղափոխվեցինք Թումանյան փողոց: Այդ տեղափոխությունը ժամանակատար էր եւ աշխատատար: Բայց նշեմ, որ ունեմ անակնկալ իմ երկրպագուների համար: Արդեն ձայնագրվում եմ մի երգ, որի խոսքերի հեղինակը ես եմ, երաժշտությանը՝ Հայկոն: Երգը սիրո մասին է, սակայն չեմ ուզում փակագծերը բացել: Իսկ ձայնագրվելուց հետո կլինի տեսահոլովակը: Ունեմ նաեւ Ռիչարդ Մադլենյանի կողմից գրված գեղեցիկ երգ , որը նույնպես շուտով կներկայացնեմ:
Երգելուց բացի, նաեւ զգեստներ եք մոդելավորում: Երկու տարբեր մասնագիտություններ: Ո՞րն է ավելի հոգեհարազատ:
Ամեն ինչ, ինչը կապված է գեղեցիկի հետ ինձ գրավում է: Երկուսն էլ հավասարաչափ հոգեհարազատ են: Երբ զբաղվում եմ միայն մոդելավորմամբ, երգարվեստը կարոտում եմ, եւ երբ զբաղվում եմ երգարվեստով, մոդելավորումն եմ կարոտում: Երկուն էլ ինձ հոգեհարազատ մասնագիտություններ են: Այդ պատճառով էլ փորձում եմ երկուստեղ համատեղել:
Իսկ ինչպե՞ս որոշեցիք զբաղվել մոդելավորմամբ:
Միշտ իմ հագուստներ ես եմ մոդելավորել: Երկար տարիներ աշխատում էի դերձակի հետ, ում ներկայացնում էի իմ մոդելավորածը եւ նա կարում էր այն: Երեկույթներին, համերգներին միշտ ներկայացել եմ իմ մոդելավորած զգեստներով: Իսկ երբ որոշեցի ինչ-որ բիզնեսով զբաղվել, շատ մտահաղացումներ էին ծնվում, բայց հասկացա, որ պետք է զբաղվեմ այն աշխատանքով, որը ինձ դուր է գալիս եւ հոգեհարազատ է:
Որքա՞ն ժամանակ է, ինչ Anahit Simonyan fashion studio-ն գործում է:
Մենք բացվել ենք Մարտի 1-ին: Այսինքն 7 ամիս է, ինչ գործում ենք: Բացումը չենք նշել, բայց մեկ տարին անպայման նշելու ենք:
Ո՞ր ոճն է ձեզ ավելի հոգեհարազատ:
Բոլոր ոճերն էլ սիրում եմ եւ բոլոր ոճերով էլ մոդելավորում եմ: Երբ ինձ մոտ գալիս են հագուստ պատվիրելու, ըստ իրենց բնավորությանը՝ առաջարկում եմ: Քանի որ իմ կարծիքով մարդու բնավորությունն ու իմիջը փոխկապակցված են միմյանց հետ:
Միայն հագուստնե՞ր եք մոդելավորում:
Ոչ, նաեւ աքսեսուարներ եմ մոդելվորում:
Ապագայում ի՞նչ ծրագրեր ունք մոդելավորման հետ կապված:
Ցանկանում եմ հավաքածու ունենալ եւ ներկայացնել այն: Բայց դրա մասին դեռ վաղ է խոսել, քանի որ ես ինձ պրոֆեսիոնալ չեմ համարում: Դեռ շատ բան ունեմ սովորելու, քանի որ ես հագուստի մոդելավորման բաժնում չեմ սովորել: Երբ զգամ, որ ես պատրաստ եմ, իհարկե, մեծ ոգեւորությամբ կներկայացնեմ:
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո