Հայտնիները նույնպիսի մարդիկ են, ինչպես մենք: Նրանք նույնպես թերություններ ունեն, փորձում են խնդիրներ լուծել, ազատվել վատ սովորություններից: Եվ չնայած մենք հաճախ նախանձում ենք ճանաչում եւ դրամ ձեռք բերած մարդկանց, նրանց կյանք ամենեւին էլ երազանքի գագաթնակետ չէ: Այդ ամենը բազմամյա աշխատանքի, անքուն գիշերների, արձակուրդից եւ մտերիմների հետ հանդիպումներից հրաժարվելու արդյունք է:
NEWS.am STYLE-ի այս խորագիրը կօգնի աստղերին ավելի լավ ճանաչել եւ նոր կարծիք կազմել նրանց մասին: Խորագրի հերթական հյուրը ջութակահար Էդգար Հակոբյանն է: Ի դեպ, հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալու է նրա մենահամերգը:
1. Հայաստանը կյանք է: Հայաստանի օդն ինձ համար անհրաժեշտություն է, այդ պատճառով հաճախ եմ այնտեղ լինում:
2. Չեմ սիրում սիրահարվել… Սիրահարված լինել՝ նշանակում է առողջ դատողությամբ կատաղած լինել (Օվիդիուս):
3. Չեմ սիրում, երբ ուշացումով գնում եմ միջոցառման, եւ բոլորն ինձ են նայում:
4. Ատում եմ դավաճաններին:
5. Չեմ սիրում տանը հագուստով շրջել:
6. Երկար չեմ կարողանում մեկ տեղում մնալ… Սովորել եմ ուղեւորություններին:
7. Մոսկվայում իմ շաբաթն այսպիսին է. երկուշաբթի, երեքշաբթի, jazz parking, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակի:
8. Իտալիայում զգում եմ՝ ինչպես տանը:
9. Հետեւում եմ քաղաքականությունը, քաղաքականությունն ինձ՝ ոչ:
10. Չեմ սիրում, երբ խնդրում են բռնել ջութակս… Ախր, ընդհանրապես չեմ սիրում:
Մարինա Ադուլյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)