Քիչ առաջ բազմահազար ծափահարությունների ներքո Երեւանում վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված երգիչ Հայկոյին:
Նրա մասին անցյալով խոսելը ցավալի է ու դժվար ոչ միայն ընկերների, այլեւ՝ երկրպագուների, ծանոթների ու, նույնիսկ, անծանոթների համար. նա եզակի արտիստ էր, որը սիրված էր, բացառապես, բոլորի կողմից՝ ասում են ընկերները.
«Հայկոն ժամանակակից հայ մշակույթի աշուղն էր, որը միջազգային բեմ բարձրացրեց հայոց սիրային արվեստը, եւ երբ նա բեմ էր բարձրանում, այնտեղ կար հայոց ներկայությունը՝ արժանապատիվ, շիտակ, շատ ազատ: Ինքը հայրենասեր էր, ինքը հայ էր, միջազգային էր, ու նա առանձին նշաձող ստեղծեց՝ թե´ Հայաստանում, թե´ միջազգային ասպարեզում: Իր համար կարեւոր էր հայ մարդը, արվեստը, մշակույթը... Եթե հետեւենք նրա կենսագրությանը, ստեղծագործական կյանքին, կհասկանանք, որ ի դեմս Հայկոյի՝ մենք մի մեծ ասպետի կորցրինք: Նա բազմագույն էր: Եթե ամեն մեկն իր կյանքը մի փոքր Հայկոյի նման ապրի, մենք կունենանք մի փոքր ավելի լավ հայրենիք՝ բոլոր ասպարեզներում: Այն, ինչ նա էր բեմի վրա՝ իր շարժումը, ձայնը, երանգը, սերը, հավատը, հայրենիքը՝ թող դրանից բոլորը դաս քաղեն: Հայկոն ուրիշ մակարդակ էր: Նրա մեջ կար ազգայինը, բալլադը, աշուղականը՝ մի ողջ մշակույթի պատկեր, որը բերում էր ժամանակակիցը՝ չմոռանալով հայոց ակունքները: Նա մեր դեսպանն էր միջազգային ասպարեզում: Հայոց մշակույթը կորցրեց մի հրաշալի դեսպանի»,-խոսելով արտիստի մասին՝ նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Աշարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի խոսքով՝ Հայկոն հավտարիմ, ազնիվ, նվիրված ընկեր էր.
«Հայկոյի հետ անձնական շփում շատ եմ ունեցել, միմյանց շատ ենք հարգել... Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ լսել է նրա երգերը, վայելել նրա ձայնը: Նա միշտ կմնա մեր հուշերում՝ որպես լավ մարդ ու լավ տղա: Մի քանի ամիս առաջ էինք վերջին անգամ հանդիպել, գրկաառնվել, ջերմ զրույց ունեցել: Ես նրա երգերը շատ եմ լսել ու մինչ օրս լսում եմ: Նրան շատ եմ սիրում ու հարգում՝ որպես լավ երգչի եւ լավ մարդու: Ցավում եմ, որ նա մեզ այսքան շուտ լքեց»,-իր խոսքում նշեց նա:
Սիրված երգիչ Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին՝ 48 տարեկանում՝ կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով: Հայկոյի հոգեհանգիստը կայացել էր երեկ՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Երգչի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում