Ձեր կյանքում այս տարի մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Ձեր եւ Բագրատի հարսանիքի մասին մանրամասներ կպատմե՞ք:
Այս տարի տեղի ունեցավ իմ կյանքի ամենակարեւոր իրադարձությունը. ես ամուսնացա: Մեր հարսանիքը կազմակերպել էինք ժամանակակից ոճով, բայց պահպանել էինք կարեւոր ավանդույթները: Պսակադրությունը տեղի ունեցավ Սուրբ Զորավոր եկեղեցում, իսկ հարսանյաց հանդեսը՝ Florida ռեստորանում: Մեր հարսանիքը լի էր երաժշտությամբ: Տարոսիկների, հրավիրատոմսերի եւ տորթի ձեւավորումը նույնպես երաժշտական էր: Ամեն ինչ ես եւ Բագրատն էինք արել, մեր նախասիրությամբ:
Իսկ մեղրամիսը հասցրե՞լ եք վայելել:
Երկուսս էլ հետաքրքրվել եւ սիրել ենք իսպանական մշակույթը, եւ մեղրամիսը վայելեցինք հենց Իսպանիայում: Հասցրեցինք տեսնել Մադրիդը, Բարսելոնան, մի քանի այլ քաղաքներ, տեսարժան վայրեր, այցելեցինք թանգարաններ:
Բալիկներ ծրագրո՞ւմ եք:
Բալիկների հարցում ոչինչ չենք ծրագրում: Աստված ինչպես եւ երբ կամենա:
«Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցելը, կարծում եմ, եւս մեկ փոփոխություն է Ձեր կյանքում: Ինչպե՞ս որոշեցիք գնալ լսումների: Հենց սկզբից ուզո՞ւմ էիք Միքայել Պողոսյանի թիմում ընդգրկվել:
Սա առաջին հեռուստանախագիծն է, որին ես մասնակցում եմ: Մասնակցության ցանկություն առաջացավ, երբ համացանցով դիտում էի անգլիական The Voice-ը: Մարզչին ընտրեցի բեմում եւ չեմ ափսոսում, որ ընտրել եմ հենց Միքայել Պողոսյանին:
Ինչպիսի՞ն է նա որպես մարզիչ:
Որպես մարզիչ Միքայելը շատ անմիջական է եւ ընկերական: Շատ պրոֆեսիոնալ է մոտենում ե՛ւ երգեցողությանը, ե՛ւ բեմական արվեստին:
Դուք վաղուց եք բեմում: Նախագծից դուրս մարզիչներին ճանաչո՞ւմ էիք: Եթե այո, այդ ի՞նչ դեր խաղաց «Ձայն»-ում:
Սկսել եմ երգել 7 տարեկանից, «Վաղորդյան կաթիլներ» մանկական երգչախմբում, այնուհետեւ տեղափոխվել են Jazzel խումբ: Երկու խմբերի գեղարվեստական ղեկավարն էլ Նաիրա Գուրջինյանն է, ում ես շատ սիրում եմ եւ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ նա սովորեցրել է ինձ եւ սովորեցնում է մինչեւ այսօր: Այդ երկար ճանապարհի ընթացքում մեզ բախտ է վիճակվել աշխատել Հայաստանի ճանաչված երգիչ-երգչուհիների հետ՝ որպես back vocal, որոնց թվում են Aram Mp3-ն, Արսեն Սաֆարյանը, Արամեն, Արսեն Գրիգորյանը, Ռազմիկ Ամյանը, ինչպես նաեւ Հայկոն եւ Շուշան Պետրոսյանը: Սակայն վերջինների հետ ծանոթ լինելը ոչ մի դեր չխաղաց, որովհետեւ որպես մեներգչուհի ինձ ոչ ոք չէր լսել: Շատ հաճելի էր, որ շրջվելուց հետո հիշեցին ինձ:
Ձեր վերջին մենամարտից եմ ուզում խոսել: Արեւշատը հարցազրույցում նշեց, որ «կարողանում է կարդալ տողերի արանքում եւ գիտեր, թե ինչպես կավարտվի ամեն ինչ»: Արդյո՞ք «Հայաստանի ձայնն» այդքան կանխատեսելի է, թե՞ նա էր թույլ մրցակից:
Մենամարտի արդյունքներն ինձ համար անկանխատեսելի էին, եւ ես շատ շնորհակալ եմ Միքայել Պողոսյանին, որ որպես մրցակից ինձ համար ընտրել էր ուժեղ եւ փորձառու երգչի:
Հաղթակա՞ն եք տրամադրված:
Տրամադրված եմ հաղթական: Ունեմ նպատակ, ինչի համար էլ մասնակցում եմ նախագծին:
Մարինա Ադուլյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ