Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) պորտֆելային ընկերություններից մեկը՝ Hard Rock Cafe Yerevan-ը միանում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման միջոցառումներին՝ Hard Rock Café International-ի ամենամյա արշավի շրջանակներում, հայտնում են ԱՆԻՖ-ից («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»):
Ողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում ճաշացանկում կլինեն հատուկ ուտեստներ, որոնց հասույթը կփոխանցվի Հայ-ամերիկյան առողջությանկենտրոնին: ԱՆԻՖ-ը ողջունում է իր գործընկերոջ մասնակցությունը եւ կարեւորում սոցիալական պատասխանատվության առկայությունը:
Կենտրոնի տնօրենուհի Խաչանուշ Հակոբյանը նշել է, որ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամը առաջին շահույթ չհետապնդող կազմակերպությունն է եղել Հայաստանում, որը սկսել է կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման եւ կանխարգելման լայնածավալ ծրագրեր դեռեւս 90-ականների սկզբից՝ փրկելով 16,069 կնոջ:
«Իրազեկման անհրաժեշտությունը, սակայն, շարունակում է կարեւոր մնալ եւ այս ուղղությամբ ջանքերը կարող են փրկել ավելի շատ կյանքեր։ Ողջունելի է, որ «Հարդ Ռոք Կաֆե Երեւան»-ը ստանձնել է այս հարցում մեզ միանալու առաքելությունը»,- նշել է նա:
Hard Rock International-ը նշում է 23-րդ ամենամյա PINKTOBER արշավը՝ համագործակցելով աշխարհահռչակ շեֆ-խոհարար եւ կրծքագեղձի քաղցկեղը վերապրած Դոմինիկ Կրենի հետ: Կազմակերպության հաստատությունները ողջ աշխարհում աջակցելու են Ամերիկյան քաղցկեղի միությանը եւ իրենց տեղակայման երկրներում համանման կազմակերպություններին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում