Չնայած սուպերմարկետներում ամբողջ տարվա ընթացքում մրգերի եւ բանջարեղենի առկայությանը, մասնագետները խորհուրդ են տալիս մրգեր եւ բանջարեղեն ուտել այն սեզոնին, երբ դրանք պարունակում են սննդանյութերի առավելագույն քանակ: Եվ չնայած ձմեռը սեզոնային մրգերով այնքան էլ հարուստ չէ, որքան ամառը կամ աշունը, սակայն կան մրգեր, որոնք հասնում են նաեւ ցուրտ սեզոնին։ Դրանք եւս պարունակում են բազմաթիվ վիտամիններ եւ միկրոտարրեր։
Նուռ
Նուռը սիրտ-անոթային առողջության պահպանման ամենակարեւոր մթերքներից է։ Վիտամին B12-ի բարձր պարունակության շնորհիվ նռան միջուկն օգնում է նորմալացնել արյան ճնշումը (ինչպես բարձր, այնպես էլ ցածր ճնշման դեպքում), ամրացնում է արյան անոթների պատերը, բարձրացնում դրանց առաձգականությունը եւ նպաստում է բջիջների եւ հեմոգլոբինի ակտիվ սինթեզին:
Մանդարին
Մանդարինը ոչ միայն նոր տարվա խորհրդանիշն է, այլեւ օգտակար նյութերի պահեստ։ Այն հարուստ է վիտամին C, B1-ով, որն անհրաժեշտ է նյարդային համակարգի ճիշտ աշխատանքի, լավ հիշողության եւ կենտրոնացման համար, ինչպես նաեւ վիտամին A-ով, որը բարենպաստ ազդեցություն ունի աչքերի առողջության վրա: Մանդարինը հարուստ է նաեւ վիտամին D-ով, որն անհրաժեշտ է հատկապես ցուրտ սեզոնին, երբ մենք արեւ քիչ ենք տեսնում։ Այս վիտամինը բարելավում է ուղեղի եւ սրտանոթային համակարգի աշխատանքը եւ նույնիսկ կարող է դանդաղեցնել ծերացումը:
Կիվի
Կիվին 100 գ-ում C վիտամինի պարունակությամբ չեմպիոն է։ Այն պարունակում է ակտինիդին ֆերմենտ, որն անհրաժեշտ է սպիտակուցների քայքայման եւ սննդի մարսողության հեշտացման համար։ Բացի ակտինիդինից, մարսողությանն օգնում են մրգային թթուները, որոնցով նույնպես հարուստ է կիվին։ Սա հատկապես կարեւոր է ստամոքսում աղաթթվի անբավարար արտադրության դեպքում: Չինական բժշկության մեջ կիվին դարեր շարունակ օգտագործվել է մարսողական համակարգի աշխատանքը նորմալացնելու եւ երիկամներում քարերի առաջացման վտանգը նվազեցնելու համար։
Աղբյուրը՝ Thesymbol
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում