Դուբայում էլիտար անշարժ գույքի նախագծող Damac Properties-ը ներկայացրել է իր վերջին ճարտարապետական հրաշքը՝ Damac Casa-ն: Այս շենքը «հարգանքի տուրք է» մշտապես զարգացող Ոսկու քաղաքին:
Այս աշտարակի ներսում կղզիները բարձրանում են ուղղահայաց՝ արտանետելով ջրի, հանգստության եւ շքեղության աննախադեպ համադրություն: Հյուրանոցի տարբերակիչ առանձնահատկությունը շքեղ սենյակներում վիրտուալ իրականության մեջ սուզման սիմուլյատորներն են: Դրանք առաջարկում են մի շարք վիրտուալ փորձառություններ՝ սկսած Կարմիր ծովի խորքերից մինչեւ Հնդկական օվկիանոսի ընդարձակությունը եւ, նույնիսկ, արտաքին տիեզերքի հսկայականությունը:
Լոտոսից ոգեշնչված կառույցը կկառուցվի Ալ Սուֆուհ տարածքում, որը նայում է խորհրդանշական Palm Jumeirah-ին:
DAMAC Casa-ն կարող է «հպարտանալ» այնպիսի առանձնահատկություններով, ինչպիսիք են «Թռչող կղզին», ջրային սպան, լողավազանները եւ մանկական խաղահրապարակը: Այս մանկական տարածքը թույլ է տալիս պատանի արվեստագետներին խորասուզվել իրենց ստեղծագործական մտքի մեջ՝ օգտագործելով նոր միջավայր: Նրանց էսքիզներն այնուհետեւ ցուցադրվում են նախասրահում գտնվող թվային էկրաններին: «Թռչող կղզին» կառաջարկի շքեղ բնակարաններ՝ բացօթյա պատշգամբներով եւ ջրի պանորամային տեսարաններով:
Բացի այդ, այս տարածքում, ամենայն հավանականությամբ, կլինի հանգստի գոտի՝ թափանցիկ ապակե լողավազանով: Damac Casa-ն կտրամադրի մեկ, երկու եւ երեք սենյականոց շքեղ բնակարաններ, ինչպես նաեւ երեք, չորս եւ հինգ սենյականոց գերշքեղ բնակարաններ՝ մասնավոր վերելակներով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու