Լրագրող, հաղորդավար, ֆինանսների ոլորտի մասնագետ եւ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը հայտնվել է Forbes-ի 30 Under 30 հատուկ ցուցակում։
Քրիստինա Այանյանը Nasdaq-ի պատմության մեջ ամենաերիտասարդ գործադիր պրոդյուսերն ու հաղորդավարն է: Նա վարում է ամենօրյա՝ «Live From MarketSite» ֆինանսական շոուն, որի շրջանակում հարցազրույցներ է վերցնում գործադիր տնօրեններից եւ բիզնես առաջնորդներից, քննարկում ընկերության հաջողությունները, բիզնես միտումները եւ նորարարությունները: Այանյանը հարցազրույցներ է ունեցել այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, հետախույզ Անա Գարդները եւ տիեզերագնաց Դիլան Թեյլորը: Նրա շնորհիվ շոուի լսարանն աճել է՝ հասնելով ավելի քան 50 միլիոնի: Նրա աշխատանքը հանգեցրել է համագործակցությունների այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Deloitte Fast 500-ը, RedPoint Ventures InfraRed100-ը եւ CloudNY-ը, նշված է ամսագրի կայքում։
Посмотреть эту публикацию в Instagram
Անդրադառնալով հրապարակմանը՝ Քրիստինան ինստագրամյան էջում գրել է,-«Ես հայտնվեցի ցուցակում։ Մեծ պատիվ է լինել հեղինակավոր Forbes-ի 30 Under 30 համարում։ Որպես առաջին սերնդի ամերիկահայուհի՝ իմ, իմ ընտանիքի ու մեր համայնքի համար այս ճանաչումն անգին է»։
Հավելենք, որ ամսագրի շապիկին Քենդալ Ջեններն է։ Քենդալը Քարդաշյան/Ջեններ ընտանիքի երրորդ անդամն է, ով հայտնվել է հեղինակավոր ամսագրի շապիկին:
Քրիստինա Այանյանը ծնվել է Բոստոնում, մինչեւ 5-րդ դասարան սովորել է հայկական Սուրբ Ստեփանոս վարժարանում: Հայերենի վարժ իմացությունն ու հայրենասիրությունը աղջիկը վերագրում է ծնողների ու ուսուցիչների տված դաստիարակությանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը