2023 թվականը լի է եղել վերելքներով եւ անկումներով: Տարին սկսվեց Լոնդոնի Նորաձեւության շաբաթվա ընթացքում Դենիել Լիի Burberry-ի դեբյուտով, որին հաջորդեց Balenciaga-ի հակասական վերադարձը 2022 թվականին: Prada-ն գլխավորել է 2023 թվականի առաջին եռամսյակում՝ Lyst-ի վարկածով զբաղեցնելով առաջին տեղը՝ որպես աշխարհում ամենահայտնի ապրանքանիշը: LOEWE-ն բոլորին գերազանցեց երկրորդ եռամսյակում, մինչդեռ Miu Miu-ն վերադարձավ եւ երկրորդ տարին անընդմեջ գրավեց առաջին տեղը:
Miu Miu-ն հետաքրքիր տարի անցկացրեց՝ ներկայացնելով վիրուսային ապրանքներ, որոնք գրավում են ամբողջ աշխարհի աղջիկներին: Նորաձեւության բրենդը ամբողջ տարվա ընթացքում ակտիվորեն համագործակցում էր՝ ընդլայնելով իր ներկայությունը նորաձեւության հիմնական շուկաներում:
LOEWE Anagram-ի տարբերանշանը տարվա լոգոն է, որը կարող եք տեսնել պիքսելավոր հագուստի, ասեղնագործված ջինսերի եւ անթեւ վերնաշապիկների վրա: Վերջինս երկրորդ եռամսյակում ամենահայտնի արտադրանքն էր, որի որոնումներն աճել են 132%-ով, ինչը համընկնում է LOEWE-ի աժիոտաժային աճի հետ:
Miu Miu-ի ֆիրմային միկրո-մինի կիսաշրջազգեստը դարձավ տարվա թրենդ՝ առաջ բերելով շորտեր, որոնք ծառայում են նաեւ որպես ներքնազգեստ:
Թափանցիկ կոշիկը եւս ակնհայտորեն առանձնանում էր՝ մեծացնելով աժիոտաժը բալետի պարուհիների համար նախատեսված տարբերակների շուրջ՝ շնորհիվ Bottega Veneta, The Row եւ այլ բրենդների արժանի կրկնօրինակման: Առանց կրունկների կոշիկները ներկայացված են մի քանի տարբերակով. վանդակավոր կտորներն ու եթերային շղարշները ցուցադրում են մաշկը: Այս նրբագեղ ոճի որոնումներն աճել են 56%-ով:
Գաղտնիք չէ, որ Adidas Samba-ի թեթեւ մոդելը մեծ պահանջարկ է վայելում:
2023 թվականին հայտնիների աշխարհը դարձել է ավելի պայծառ՝ աշխարհահռչակ K-pop աստղերի, VIP զույգերի եւ FROW-ի այցելուների գլխավորությամբ: Նորաձեւության շոուների թագուհի Քայլի Ջենները ճանաչվել է ամենալավ հագնվող աստղը:
Blackpink-ի անդամ Ջենի Քիմը արժանացել է 2023 թվականի «The Power Dresser» մրցանակին, իսկ Ռիհաննան եւ A$AP Rocky-ն Met Gala-ում եւ Golden Globes-ում էին տպավորել իրենց կերպարներով՝ ներկայանալով որպես ամենանորաձեւ զույգ:
Maison Margiela-ի վիրուսային «Tabi Swipper» տեսահոլովակը TikTok-ում դարձել է 2023 թվականի ամենամեծ թվային ֆենոմենը՝ ավելի քան 178 միլիոն դիտումով: Այս իրադարձությունը Tabi-ին մեծ ճանաչում է բերել. մեկ տարվա ընթացքում նրա որոնման հարցումների թիվն ավելացել է 342%-ով։
Lyst-ը տեղեկացրել է, որ լոնդոնաբնակ դիզայներ Դիլարա Ֆինդիկօղլուն British Fashion Awards-ից հետո ճանաչվել է, որպես «բրենդ, որին արժե հետեւել»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով