«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երկխոսություն ոճաբանի հետ. հայտնի վարսահարդար Սերգեյ Սագրադյան

16:54, 2 դեկտեմբերի

Երիտասարդ, բայց բավական հաջողակ ոճաբան Սերգեյ Սագրադյանը NEWS.am STYLE -ի հետ զրույցում պատմել է իր զբաղված կարիերայի, տեղի էստրադային կատարողների հետ աշխատանքի, սիրելի սանրվածքների մասին։

Կարո՞ղ եք, նախ, ներկայանալ եւ մի փոքր պատմել գեղեցկության ոլորտում Ձեր փորձի մասին: Ի՞նչն առաջացրեց Ձեր հետաքրքրությունը մասնագիտության նկատմամբ:

Ես Սերգեյն եմ, 23 տարեկան եմ։ Մազերի հետ աշխատում եմ գրեթե ինը տարի՝ սանրվածքներ, ոճավորում եւ հարդարում: Վերջին երեք տարիների ընթացքում սկսել եմ ավելի շատ մասնակցել երաժշտական ​​տեսահոլովակների կամ հագուստի ապրանքանիշերի գովազդային հոլովակների նկարահանումներին:

серег.jpg (834 KB)

Մասնագիտությանս հանդեպ իմ սիրո ճանապարհորդությունը սկսվեց աֆրոամերիկացիների մշակույթի ուսումնասիրությամբ, որտեղ մազերը կարեւոր բաղադրիչ են: Ես սկսեցի խորանալ տարբեր հյուսվածքների եւ հյուսքերի ուսումնասիրության մեջ: Դա անմիջապես գրավեց ինձ։

Ինչպե՞ս սկսեցիք վարսավիրությամբ զբաղվել: Կա՞ որեւէ կոնկրետ պահ կամ փորձառություն, որը ոգեշնչեց Ձեզ հետամուտ լինել այս կարիերային:

Առաջին փորձը եղել է 12 տարեկանում։ Հետո Սոչիի լողափում տեսա աղջիկների, որոնք հյուսում էին իրենց մազերը։ Առանց վարանելու, ես գրանցվեցի նրանց մոտ, որպեսզի սովորեմ այս ոչ ստանդարտ արհեստը: Երկու տարի սովորելուց հետո հասկացա, որ ցանկանում եմ ընդլայնել գիտելիքներս այս մասնագիտության մեջ։ Ըստ այդմ՝ փնտրեցի, հետո գտա ոճաբանների ակադեմիա, որտեղ ստացա իմ առաջին միջազգային դիպլոմը։ Այնուհետեւ սկսեցի աշխատել լրիվ դրույքով:

Կպատմե՞ք այն աստղերի մասին, որոնց հետ աշխատել եք: Ինչպե՞ս է այս փորձն ազդել բիզնեսի նկատմամբ Ձեր մոտեցումների վրա:

Առաջին մեկուկես տարին ես աշխատել եմ բացառապես տեղական հագուստի դիզայներների եւ նորաձեւության բուտիկների հետ։ Հաջորդիվ ինձ ծանոթացրեցին «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հայաստանյան ներկայացուցչի՝ երգչուհի Մալենայի հետ։ Ինձ առաջարկեցին ստեղծել նրա կերպարը Cherri Cherri Lady տեսահոլովակի համար: Հետո սկսեցի կանոնավոր աշխատել նրա հետ։

Աստիճանաբար եկավ նաեւ ճանաչումը: Տեղացի արտիստները սկսեցին կապվել ինձ հետ ծառայությունների համար: Այդ աստղերի թվում էին D’Litte-ը, Քոլոյանը, Նանուլը եւ Կարինա Իգնատյանը։ Եղել է նաեւ համագործակցություն ռուսական ELLE-ի շապիկի համար, որտեղ ոճավորել եմ մոդել Աննա Գրիգորյանի կերպարը։

IMG-20211004-WA0004.jpg (126 KB)

Որպես վարսահարդար-ոճաբան՝ Դուք հավանաբար տեսել եք, որ տարբեր միտումներ են գալիս ու գնում: Մազերի ո՞ր թրենդներն եք ամենաշատը սիրում եւ ինչու:

Անձամբ ինձ համար ամեն ինչ կապված է ոչ ստանդարտ, վերացական ձեւերի հետ։

Եթե ​​խոսքն ավելի ընդհանուր առաջարկությունների մասին է, ապա խորհուրդ եմ տալիս մազերը ներկելիս ընտրել բնական գույներ։ Ձմեռային սեզոնին դրանք տաք երանգներն են:

IMG_20230715_212203_534.JPG (33 KB)

Ինչ վերաբերում է սանրվածքին, ապա այժմ ամեն ինչ ավելի հեշտ է։ Ընտրեք պարզ «կասկադ»-ը: Համարձակների համար առաջարկում եմ ավելացնել մազափունջ։

Քանի որ մոտենում է տոնական սեզոնը, ի՞նչ սանրվածքներ եք խորհուրդ տալիս հաճախորդներին, ովքեր ցանկանում են ոճային տեսք ունենալ։  

Տոնական ոճն իմ սիրելի թեման է: Նախ պետք է ինքներդ ձեզ հարց տաք՝ ինչպիսի՞ն կլինի իմ կերպարը: Այդ որոշումն արդեն կդառնա ոճավորման մեկնարկային կետ։

Եթե ​​ցանկանում եք ավելի էլեգանտ տեսք ստեղծել, խորհուրդ եմ տալիս ծավալուն ու թեթեւ կամ հոլիվուդյան ալիքներ։ Եթե ​​ինչ-որ խիստ ու դասական բան եք ընտրում, ապա կիպ, ձիգ կապված պոչը կամ կոսը միշտ տեղին է: Ոչ ստանդարտ լուծումների համար ընտրեք 90-ականների եւ 00-ականների սանրվածքների տարբերակները, մասնավորապես՝ տարբեր տեսակի հյուսքերը: Դրանք այժմ գագաթնակետին են:

Կարո՞ղ եք խորհուրդ տալ, թե ինչպես կարելի է տոնական սանրվածք անել տանը: Կա՞ն հնարքներ, որոնք կհեշտացնեն այս գործընթացը:

Մազերով զբաղվելը երբեմն կարող է շատ բարդ խնդիր լինել: Այնուամենայնիվ, ես կկիսվեմ մի քանի խորհուրդներով, որոնք կթեթեւացնեն բեռը եւ կխնայեն ձեր ժամանակը։ 

Այս ուղեցույցը ուղղված է նրանց, ովքեր գիտեն, թե ինչպես օգտագործել մազերի արդուկը: Նախ, անպայման կատարեք ջերմային պաշտպանություն եւ միայն դրանից հետո սկսեք գործընթացը: Վերցրեք մազերի լայն հատվածներ, ապա ոլորեք դրանք՝ ձեր դեմքի հակառակ ուղղությամբ: Այնուհետեւ թեթեւ շարժումներով փչեք մազի լաքը: Վերջում սանրեք ձեր մազերը՝ լայն ատամներով սանրով եւ մի քիչ էլ լաք օգտագործեք։ Դուք կարող եք նաեւ հարդարման համար նախատեսված յուղ ավելացնել ծայրերին, որպեսզի դրանք ավելի «կենդանի» տեսք ունենան:

Երկրորդ տարբերակը վիզուալ չի տարբերվում առաջինից, բայց այստեղ ձեզ հարկավոր չէ արդուկ:

Այս կերպարը կարող եք ստանալ սպունգից բիգուդիներով։ Դրանք կարելի է գտնել բոլոր պրոֆեսիոնալ վարսահարդարման խանութներում: Կրկին լայն շերտեր ենք վերցնում եւ փաթաթում։ Գործընթացի վերջում թեթեւ լաք փչեք։  Հետո վերցնում ենք վարսահարդարիչ, ավելի լավ, եթե այն ունի դիֆուզորի կցորդ։

Ոլորված մազերը տաքացրեք մոտ 5-10 րոպե։ Որքան հաստ են մազերը, այնքան երկար պետք կլինի դրանք տաքացնել։ Հաջորդիվ սանրեք եւ ֆիքսեք սանրվածքը:

Կա՞ն մազերի խնամքի հատուկ միջոցներ կամ հարդարման գործիքներ, որոնք դուք օգտագործում եք: Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ցանկանում են մազերի որակյալ խնամքի կատարել:

Դժվար է առաջարկել կոնկրետ ապրանքներ: Ընդհանուր առմամբ, մազերը պահանջում են անհատական ​​մոտեցում՝ կախված ձեր օրգանիզմի կարիքներից:

Այնուամենայնիվ, կան մի շարք ունիվերսալ ապրանքներ, որոնք կհամապատասխանեն գրեթե բոլորին: Դրանցից մեկն իմ ամենասիրած միքսն է Wella շարքից։ Սրանք առաջին հերթին Perfect Me կրեմն ու Cocktail Me յուղն են։ 2-3 կաթիլ քսեք ափերին՝ կախված մազերի հաստությունից եւ երկարությունից, այնուհետեւ սահեցրեք խոնավ մազերի միջով՝ սկսած ծայրերից մինչեւ վերեւ՝ չհասնելով արմատներին։ Դրանք ձեր մազերին կտան հարթություն եւ փայլ։

Իմ ֆավորիտներից է նաեւ Sebastian ապրանքանիշի հարդարման յուղը՝ Dark Oil-ը, որը պետք է քսել արդեն հարդարված մազերին: Ընդամենը 1-2 կաթիլ, եւ ձեր մազերը մի քանի օր ոչ միայն կփայլեն, այլեւ անհավանական հաճելի հոտ կունենան:

Աղջիկներին եւ կանանց, ովքեր միշտ հարդարում են իրենց մազերը, ես անպայման խորհուրդ եմ տալիս Wella-ի ջերմապաշտպանիչ սփրեյը։

Խորհուրդ եմ տալիս օգտագործել Nioxin շամպուն՝ մազերը խտացնելու եւ գլխամաշկի առողջությունն ամրապնդելու համար։ Այս ապրանքանիշը խորհուրդ է տրվում պրեմիում դասի սրահներում, որտեղ բարձր որակավորում ունեցող մասնագետները ախտորոշում են ձեր գլխամաշկը եւ մազերը։ Արդյունքում ընտրոյմ են մի շարք ապրանքներ՝ ըստ ձեր անհատական ​​պարամետրերի:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել