Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմը AGBU-ի «Armenians in Film» Նյու Յորքի եւ Լոնդոնի ցուցադրություններում

11:15, 6 դեկտեմբերի

Այս տարվա նոյեմբերին աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ ռեժիսորների ստեղծած 6 նոր կարճամետրաժ ֆիլմ  ցուցադրվել են Նյու Յորքի ամենամեծ եւ հեղինակավոր մշակույթի կենտրոնում՝ Lincoln Center-ում, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ,AGBU)  ամենամյա «Armenians in Film» ցուցադրությունների շրջանակում։  Ցուցադրված ֆիլմերի  թվում էր հայաստանաբնակ ռեժիսոր եւ սցենարիստ Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմը։ Ցուցադրություններին հաջորդեց պանելային քննարկում ցուցադրված ֆիլմերի հեղինակների մասնակցությամբ, որը վարում էր բազամաթիվ հեղինակավոր մրցույթների մրցանակակիր, ազգությամբ հայ ռեժիսոր եւ հեռուստապրոդյուսեր Թեոդոր Պողոսյանը։ 

Armenians in Film at Lincoln Center 2.JPG (87 KB)

«Ցեխն» իմ դեբյուտային ֆիլմն է, եւ ինձ համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է ներկայացված լինել «Armenians in Film»-ի Նյու Յորքի եւ Լոնդոնի ցուցադրություններին, եւ այս հնարավորության համար երախտագիտությունս եմ հայտնում AGBU Arts-ին։ Ես շատ հպարտ եմ, որ նյույորքյան եւ լոնդոնյան լսարանին կարողացա ներկայանալ հայկական ֆիլմով և ստանալ դրական արձագանք, ինչն ինձ համար որպես ստեղծագործողի շատ մոտիվացնող է։ Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որի աջակցությամբ էլ ստեղծել եմ ֆիլմս եւ, իհարկե, իմ թիմին՝ մասնավորապես ֆիլմի բեմադրող օպերատոր Սուրեն Թադեւոսյանին եւ բեմադրող նկարիչ Տիգրան Առաքելյանին»,- նշեց ռեժիսոր եւ սցենարիստ Վահան Գրիգորյանը։

«Ցեխը» կատակերգական եւ դրամատիկ լուծումներով ֆիլմ է, որի գործողությունները ծավալվում են գյուղում։ Ֆիլմում գլխավոր հերոսի կինը՝ տեսնելով իր բացակայության ընթացքում ամուսնու՝ գետնին թողած ցեխոտ կոշիկների հետքերն ու տուն մտած ճերմակ սագի փետուրները, կարծում է, թե իրենց տուն հրեշտակ է մտել։ Զավեշտն իր զարգացումն է ստանում եւ ունենում անսպասելի ավարտ։

Vahan Grigoryan_director and scriptwriter of The Mud.jpg (119 KB)

Վահան Գրիգորյանի խոսքով ֆիլմում առաջին հայացքից հայակական գյուղական պատմություն է ներկայացված, բայց նմանատիպ դեպքերի աշխարհի ցանկացած կետում կարող ենք հանդիպել՝ լինի գյուղ, թե քաղաք . «Այդպիսի զավեշտներ լինում են ամենուր, այն համամարդկային  պատմություն է, որում էլ ավելի համոզվեցի, երբ տեսա, թե ինչպիսի արձագանք ստացավ հայկական կոլորիտային ֆիլմը նյու յորքյան լսարանի կողմից։ Հանդիսատեսն էմոցիանալ էր արձագանքում հենց այն դրվագներում, որոնք առանցքային էին։ Հիմնական գաղափարը հետեւյալն է՝ թե ինչպես է պահում իրեն մարդը, երբ ընկնում է պատահականությունների շարունակական ծուղակի մեջ։ Նա տարբեր իրավիճակներում փորձում է որեւէ բացատրություն տալ, բայց, այդ բացատրություններին ի պատասխան, գալիս է հերթական պատահականությունը»։

Armenians in Film at Lincoln Center 1-1.JPG (100 KB)

AGBU Arts-ի տնօրեն Հայկ Արսենյանը նշել է, որ «Armenians in Film»-ին հաջողվել է իր գործունեության ութ տարիների ընթացքում բացահայտել եւ քաջալերել նորահայտ տաղանդների․ «Այս ցուցադրությունների շարքը մենք անցկացնում ենք տարբեր երկրներում՝ համագործակցելով հեղինակավոր մշակութային հաստատությունների հետ։ Հայկական ֆիլմերը ցուցադրվում են ամենահարգի եւ հեղինակավոր սրահներում, որոնցից մեկը Lincoln Center-ն է, որտեղ այցելում է ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա հանիդիսատես։ Այս նախաձեռնության նպատակն է համաշխարհային լսարանին ծանոթացնել մեր ֆիլմարվեստին, մեր մշակույթին, մտածելակերպին, պատմությանը, ինչպես նաեւ ստեղծել նոր համագործակցությունների հնարավորություններ։ Եվ բազմազան են այն ֆիլմերը, որոնք մենք ցուցադրում ենք՝ թե՛ իրենց ժանրով՝ անիմացիոն ֆիլմերից մինչեւ վավերագրական, գիտաֆանտաստիկ, թե՛ աշխարհագրությամբ, թե՛ փորձառությամբ՝ սկսնակներից մինչեւ պրոֆեսիոնալներ»,-հավելել է Արսենյանը։

The Mud_Official poster.JPG (96 KB)

Անդրադառնալով ցուցադրված ֆիլմերին՝ մրցանակակիր ռեժիսոր եւ հեռուստապրոդյուսեր Թեոդոր Պողոսյանը կիսվեց իր տպավորություններով. «Դիտել եմ աշխարհի տարբեր ծայրերի  երիտասարդ եւ բազմազան  ֆիլմարտադրողների շատ ֆիլմեր։ Կարող եմ նշել, որ ֆիլմերի տեխնիկական որակն ու բովանդակությունը ստեղծողների երեւակայությունը, որոնք ընդգրկում են տարբեր ժանրեր եւ տարածաշրջաններ, բավականին բարձր մակարդակի են։ Կարծում եմ, որ շնորհիվ համացանցի եւ միջազգային հեռարձակման ծառայությունների՝ ապագայում էլ ավելի շատ հայեր ներգրավված կլինեն ֆիլմարտարդրության ոլորտում։ ՀԲԸՄ-ի դերը շատ մեծ է այս գործում։ Ուզում եմ հատուկ նշել, որ իմ՝ կինոռեժիսոր դառնանլու ճանապարհին ՀԲԸՄ-ն շատ կարեւոր աջակցություն է ցուցաբերել։ Կալիֆորնիայում ես բախտ ունեցա նրանցից  ստանալ կրթական դրամաշնորհ, եւ այս ուղիղ կապը ոչ միայն կերտեց իմ անձնական ուղին, այլ նաեւ հնարավորություն տվեց ճանաչելու ֆիլմարտադրողների հաջորդ սերնդին»։ 

«Armenians in Film»  Նյու Յորքի եւ Լոնդոնի ցուցադրություններին ներկայացված էին նաեւ  Քրիստինե Խանամիրյանի «Մայրամուտ»,  Տայանա Բուդակյանի «Դեհացի», Վիկտորյա Ալեքսանյանի «Կապույտի միջով», Արման Այվազյանի «Քար» ֆիլմերն ու Շառլոտ Մոնտգոմերիի կողմից Զելա Մարկոսյան կվինտետի մասնակցությամբ Երեւակայայան ջազային ստեղծագործություն մեկուսացման եւ կապի մասին «Ճանապարհ»  ֆիլմը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել