Այս տարվա նոյեմբերին աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ ռեժիսորների ստեղծած 6 նոր կարճամետրաժ ֆիլմ ցուցադրվել են Նյու Յորքի ամենամեծ եւ հեղինակավոր մշակույթի կենտրոնում՝ Lincoln Center-ում, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ,AGBU) ամենամյա «Armenians in Film» ցուցադրությունների շրջանակում։ Ցուցադրված ֆիլմերի թվում էր հայաստանաբնակ ռեժիսոր եւ սցենարիստ Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմը։ Ցուցադրություններին հաջորդեց պանելային քննարկում ցուցադրված ֆիլմերի հեղինակների մասնակցությամբ, որը վարում էր բազամաթիվ հեղինակավոր մրցույթների մրցանակակիր, ազգությամբ հայ ռեժիսոր եւ հեռուստապրոդյուսեր Թեոդոր Պողոսյանը։
«Ցեխն» իմ դեբյուտային ֆիլմն է, եւ ինձ համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է ներկայացված լինել «Armenians in Film»-ի Նյու Յորքի եւ Լոնդոնի ցուցադրություններին, եւ այս հնարավորության համար երախտագիտությունս եմ հայտնում AGBU Arts-ին։ Ես շատ հպարտ եմ, որ նյույորքյան եւ լոնդոնյան լսարանին կարողացա ներկայանալ հայկական ֆիլմով և ստանալ դրական արձագանք, ինչն ինձ համար որպես ստեղծագործողի շատ մոտիվացնող է։ Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որի աջակցությամբ էլ ստեղծել եմ ֆիլմս եւ, իհարկե, իմ թիմին՝ մասնավորապես ֆիլմի բեմադրող օպերատոր Սուրեն Թադեւոսյանին եւ բեմադրող նկարիչ Տիգրան Առաքելյանին»,- նշեց ռեժիսոր եւ սցենարիստ Վահան Գրիգորյանը։
«Ցեխը» կատակերգական եւ դրամատիկ լուծումներով ֆիլմ է, որի գործողությունները ծավալվում են գյուղում։ Ֆիլմում գլխավոր հերոսի կինը՝ տեսնելով իր բացակայության ընթացքում ամուսնու՝ գետնին թողած ցեխոտ կոշիկների հետքերն ու տուն մտած ճերմակ սագի փետուրները, կարծում է, թե իրենց տուն հրեշտակ է մտել։ Զավեշտն իր զարգացումն է ստանում եւ ունենում անսպասելի ավարտ։

Վահան Գրիգորյանի խոսքով ֆիլմում առաջին հայացքից հայակական գյուղական պատմություն է ներկայացված, բայց նմանատիպ դեպքերի աշխարհի ցանկացած կետում կարող ենք հանդիպել՝ լինի գյուղ, թե քաղաք . «Այդպիսի զավեշտներ լինում են ամենուր, այն համամարդկային պատմություն է, որում էլ ավելի համոզվեցի, երբ տեսա, թե ինչպիսի արձագանք ստացավ հայկական կոլորիտային ֆիլմը նյու յորքյան լսարանի կողմից։ Հանդիսատեսն էմոցիանալ էր արձագանքում հենց այն դրվագներում, որոնք առանցքային էին։ Հիմնական գաղափարը հետեւյալն է՝ թե ինչպես է պահում իրեն մարդը, երբ ընկնում է պատահականությունների շարունակական ծուղակի մեջ։ Նա տարբեր իրավիճակներում փորձում է որեւէ բացատրություն տալ, բայց, այդ բացատրություններին ի պատասխան, գալիս է հերթական պատահականությունը»։
AGBU Arts-ի տնօրեն Հայկ Արսենյանը նշել է, որ «Armenians in Film»-ին հաջողվել է իր գործունեության ութ տարիների ընթացքում բացահայտել եւ քաջալերել նորահայտ տաղանդների․ «Այս ցուցադրությունների շարքը մենք անցկացնում ենք տարբեր երկրներում՝ համագործակցելով հեղինակավոր մշակութային հաստատությունների հետ։ Հայկական ֆիլմերը ցուցադրվում են ամենահարգի եւ հեղինակավոր սրահներում, որոնցից մեկը Lincoln Center-ն է, որտեղ այցելում է ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա հանիդիսատես։ Այս նախաձեռնության նպատակն է համաշխարհային լսարանին ծանոթացնել մեր ֆիլմարվեստին, մեր մշակույթին, մտածելակերպին, պատմությանը, ինչպես նաեւ ստեղծել նոր համագործակցությունների հնարավորություններ։ Եվ բազմազան են այն ֆիլմերը, որոնք մենք ցուցադրում ենք՝ թե՛ իրենց ժանրով՝ անիմացիոն ֆիլմերից մինչեւ վավերագրական, գիտաֆանտաստիկ, թե՛ աշխարհագրությամբ, թե՛ փորձառությամբ՝ սկսնակներից մինչեւ պրոֆեսիոնալներ»,-հավելել է Արսենյանը։
Անդրադառնալով ցուցադրված ֆիլմերին՝ մրցանակակիր ռեժիսոր եւ հեռուստապրոդյուսեր Թեոդոր Պողոսյանը կիսվեց իր տպավորություններով. «Դիտել եմ աշխարհի տարբեր ծայրերի երիտասարդ եւ բազմազան ֆիլմարտադրողների շատ ֆիլմեր։ Կարող եմ նշել, որ ֆիլմերի տեխնիկական որակն ու բովանդակությունը ստեղծողների երեւակայությունը, որոնք ընդգրկում են տարբեր ժանրեր եւ տարածաշրջաններ, բավականին բարձր մակարդակի են։ Կարծում եմ, որ շնորհիվ համացանցի եւ միջազգային հեռարձակման ծառայությունների՝ ապագայում էլ ավելի շատ հայեր ներգրավված կլինեն ֆիլմարտարդրության ոլորտում։ ՀԲԸՄ-ի դերը շատ մեծ է այս գործում։ Ուզում եմ հատուկ նշել, որ իմ՝ կինոռեժիսոր դառնանլու ճանապարհին ՀԲԸՄ-ն շատ կարեւոր աջակցություն է ցուցաբերել։ Կալիֆորնիայում ես բախտ ունեցա նրանցից ստանալ կրթական դրամաշնորհ, եւ այս ուղիղ կապը ոչ միայն կերտեց իմ անձնական ուղին, այլ նաեւ հնարավորություն տվեց ճանաչելու ֆիլմարտադրողների հաջորդ սերնդին»։
«Armenians in Film» Նյու Յորքի եւ Լոնդոնի ցուցադրություններին ներկայացված էին նաեւ Քրիստինե Խանամիրյանի «Մայրամուտ», Տայանա Բուդակյանի «Դեհացի», Վիկտորյա Ալեքսանյանի «Կապույտի միջով», Արման Այվազյանի «Քար» ֆիլմերն ու Շառլոտ Մոնտգոմերիի կողմից Զելա Մարկոսյան կվինտետի մասնակցությամբ Երեւակայայան ջազային ստեղծագործություն մեկուսացման եւ կապի մասին «Ճանապարհ» ֆիլմը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:35, 16 սեպտեմբերի
Շեյլին Վուդլին ցնցել «Էմմի» մրցանակաբաշխությունը. Balenciaga-ի տարօրինակ կերպարը ծաղրի փոթորիկ է առաջացրել12:16, 16 սեպտեմբերի
Ռոբերտ Դե Նիրոն ուղիղ եթերում լաց է եղել11:48, 16 սեպտեմբերի
Սկանդալ «Էմմի»–ում. Մոռացել են հարգանքի տուրք մատուցել մահացած Չակ Նորիսին. աստղի գործընկերը զայրացել է11:20, 16 սեպտեմբերի
31 տարվա տարիքային տարբերություն և հանրային համակրանք. լուրեր են շրջանառվում, որ Քևին Քոսթները հանդիպում է 40-ամյա գեղեցկուհու հետ10:50, 16 սեպտեմբերի
Էլոն Մասկի մայրը քնում է որդու ավտոտնակում. «Գլխավերևում տանիք ունենալն արդեն իսկ շքեղություն է»10:25, 16 սեպտեմբերի
6 մլն դոլար ադամանդներով և ընդամենը 1 եվրո փոխհատուցում. Ինչպես ավարտվեց Քիմ Քարդաշյանի աղմկահարույց փարիզյան դրաման09:00, 16 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 սեպտեմբերի
Մարգարիտներն այլևս դասական չեն. սեզոնի գլխավոր զարդարանքը անճանաչելիորեն փոխվում է22:31, 15 սեպտեմբերի
Շքեղ ամուսնության առաջարկներ, որոնք ավարտվել են աղետով21:28, 15 սեպտեմբերի
499 դոլար արժողությամբ Dyson ատամի խոզանակը վերածվել է տեսախցիկի. լուսանկարիչը տարօրինակ փողոցային լուսանկարահանում է բեմադրել20:22, 15 սեպտեմբերի
Ինչպես մեծացնել միլիարդատիրոջ. Goldman Sachs-ը ամենահարուստ ընտանիքների երեխաներին փողի, ժամացույցների և իշխանության մասին դասընթաց է առաջարկում19:22, 15 սեպտեմբերի
Դուբայը՝ ինչպիսին դուք այն երբեք չեք տեսել. քաղաքի նոր սեզոնի ուղեցույց