Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Անջելինա Ջոլին մտադիր է հեռանալ Հոլիվուդից

10:23, 7 դեկտեմբերի

Անջելինա Ջոլին մտադիր է հեռանալ Հոլիվուդից. 48-ամյա աստղը հայտնել է Լոս Անջելեսը վերջնականապես լքելու իր որոշման մասին՝ նշելով, որ առայժմ չի կարողանում դա անել Բրեդ Փիթից իր ամուսնալուծության հետ կապված շարունակական իրավական խնդիրների պատճառով:

«Իմ ամուսնալուծությունից հետո ես կորցրել եմ ազատ ապրելու եւ ճանապարհորդելու ունակությունը»,-WSJ-ին ասել է նա,-«Ես կտեղափոխվեմ, երբ կարողանամ»:

Որպես դերասանների դուստր (նրա հայրը Ջոն Վոյթն է, իսկ մայրը՝ Մարշելին Բերտրանը), լոսանջելեսցին երբեք «տպավորված» չի եղել այնտեղի մշակույթով։ Ինչպես ինքն է ասում՝ «Ես երբեք դա կարեւոր կամ իմաստալից չեմ համարել»:

Բայց չնայած դրան, իր ճանաչման շնորհիվ, օսկարակիր դերասանուհին շուտով հայտնվեց ուշադրության կենտրոնում: Հետադարձ հայացք գցելով՝ Անջելինան նշել է, որ եթե իմանար, թե ինչ է լինելու, գուցե այլ ուղի ընտրեր։ «Երբ ես առաջին անգամ սկսեցի, չէի սպասում, որ հանրային դեմք կդառնամ»:

Հարցին, թե ուր կգնա դերասանուհին Հոլիվուդից հեռանալուց հետո,  Անջելինան պատասխանել է, որ նախատեսում է ավելի շատ ժամանակ անցկացնել Կամբոջայում գտնվող իր տանը եւ «ճշմարտությունը» փնտրել իր երեխաների հետ: «Նրանք իմ կյանքի ամենամոտ մարդիկ են, նրանք իմ ամենամտերիմ ընկերներն են»,-ասել նա,-«Մենք բոլորովին տարբեր մարդիկ ենք, եւ սա է մեր ուժը»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել