Նախատոնական շրջանում ամենահաճելի պահը տոնածառը զարդարելն է։ Այս գործընթացը զվարճալի է, երբեմն նյարդային, բայց արդյունքը միշտ տրամադրություն է բարձրացնում: Հենց վառվում են տոնածառի ամանորյա լույսերը, տունն ու բոլոր բնակիչները խորասուզվում են հեքիաթի մեջ, որը միշտ լավ ավարտ է ունենում։ Սա է հենց ամանորյա տոների կախարդանքը։ Ամանորյա զարդարանքները այս զգացողության փոխանցողներից են: NEWS.am STYLE-ն ուսումնասիրել է, թե ինչ ամանորյա խաղալիքներ են առաջարկում հայ վարպետները։
Anna_drawings
Կերամիկական աստղեր, եղեւնիներ եւ գնդակներ, որոնք ներկված են ձեռքով։ Այս ամենը հիանալի տեղավորվում է ամանորյա դեկորում։ Դրանցում զգացվում են այն ջերմությունն ու սերը, որ հեղինակը դրել է իր ստեղծագործությունների մեջ։
Եթե դուք վինտաժային ոճի սիրահար եք, ապա սա, անկասկած, հենց ձեզ համար է: AS. Handmade զարդարանքներում ձեռագործ հարմարավետություն եւ ջերմություն կա: Դրանցից որոշները ծանոթ են թվում, քանի որ արթնացնում են մանկական հիշողություններ: Անմիջապես ուզում ես տաք կակաո ըմպել՝ տատիկի պատրաստած կարկանդակի հետ:
Շքեղ ծաղկեպսակները հմայք կհաղորդեն ձեր ինտերիերին՝ դրա վրա տարածելով կախարդական տոնական մթնոլորտը:
Էռնայի ձեռքով կարված տիկնիկներն ու խաղալիքները յուրահատուկ հմայք կհաղորդեն ձեր տոնածառին։ Կարող եք ընտրել ազգային մոտիվներով հմայիչ խաղալիքներ, ինչպես նաեւ՝ զվարճալի էլֆեր եւ եղջերուներ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու