Աննա Խանչալյանը դարձավ «Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթող:
Նախագծի եզրափակիչ փուլում հեռուստադիտողները SMS քվեարկության միջոցով իրենց ձայնը տվեցին Աննա Խանչալյանին:
Նշենք, որ ժյուրիի կազմից բացակայում էր Շուշան Պետրոսյանը, ով այս շաբաթ ավտովթարի արդյունքում ստացած ուղեղի ցնցման պատճառով նախագծին մասնակցում էր առցանց:
Եզրափակիչ շոուն սկսվեց հրավիրված երգիչների հետ դուետով:
Այսպես, Արեւիկ Գրիգորյանը երգեց «Ռուսաստանի ձայնը» նախագծի մասնակից Լիլիթ Հարությունյանի հետ: Աղջիկները հիանալի կերպով կատարեցին Սելին Դիոնի «Tell me երգը:
Վիգեն Ահարոնյանն Իվետա Մուկուչյանի հետ կատարեց «Nobody’s perfect» երգը: Աննա Խանչալյանը զուգերգ կատարեց Հայաստանի ձայնը նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Մաշա Մնջոյանի հետ՝ «When you believe» երգը, իսկ Քրիստինա Մանգասարյանը կատարեց «What a girl wants» երգը նախագծի ռուսաստանյան տարբերակի մասնակից Արծվիկ Հարությունյանի հետ:
Սոլո ելույթներում Շուշան Պետրոսյանի թիմից Քրիստինե Մանգասարյանը կատարեց Բեյոնսեի «Listen» երգը: Քրիստինե Պեպելյանի թիմից Աննա Խանչալյանը երգեց Ջեսիկա Սիմփսոնի «When you told me you loved me» երգը, Հայկոյի թիմից Վիգեն Ահարոնյանը կատարեց «Հայաստան» երգը, իսկ Միքայել Պողոսյանի թիմից Արեւիկ Գրգորյանը երգեց Ջենիֆեր Լոպեսի «Hold it Don’t drop it» երգը:
Հայաստանի ձայնը նախագծի երկրորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլը նշանավորվեց «Նոր ալիք» մրցույթի այս տարվա հաղթող, կուբացի Ռոբերտո Կել Տորեսի անակնկալ կատարումով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:18, 30 օգոստոսի
Սեր, սեքս, ազատություն և Ստալին․ Զաբել Եսայան՝ իր ժամանակի գլխավոր ապստամբը18:16, 30 օգոստոսի
Տանիք, որը հիշում է հին Երևանը. աղավնատան պահապանի պատմությունը16:20, 30 օգոստոսի

14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով