Երգող վիրաբույժ՝ այսպես է իրեն բնորոշում Նարեկ Ամիրյանը, որը մոտ երկու շաբաթ առաջ ցնցել էր հայկական համացանցը ուկրաինական «Ձայնը» նախագծի «կույր լսումների» իր ելույթով: Երիտասարդ հայ բժիշկի՝ «Nessun dorma» կատարումը ստիպել էր մրցույթի ժյուրիի բոլոր 4 անդամներին՝ Սվյատոսլավ Վակարչուկին, Պոտապին, Օլյա Պոլյակովային եւ Նադյա Դոռոֆեեւային, շրջվել իր ելույթի ընթացքում:
Ուկրաինայում ծավալվող պատերազմի պատճառով, իհարկե, դեռեւս դժվար է կանխատեսել մրցույթի հետագա ընթացքը, բայց NEWS.am STYLE-ը Նարեկի հետ զրուցել է իր հաջողության, բժշկության ու երգի համատեղման, ինչպես նաեւ՝ հետագա ծրագրերի մասին:
Նարեկը վիրաբույժ է. ինչպես ինքն է պատմում՝ երգել սկսել է Երեւանի պետական բժշկական համալսարանում սովորելու տարիներին:
Նարեկն այն բժիշկներից էր, որն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Արցախում ու զբաղվել վիրավոր զինվորների բուժման ու տարհանման աշխատանքներով՝ ցավոք՝ ինքն էլ չշրջանցելով թշնամու թիրախը.
«Պատերազմի ավարտից մի քանի օր առաջ՝ բավական ծանր վիրավորում եմ ստացել, բայց հրաշքով փրկվել եմ, ու այդ ժամանակ հասկացել, որ կյանքում դեռ շատ անելիքներ ունեմ, ու այս կյանքին ես դեռ պետք եմ»,-պատմում է նա:

Երիտասարդ բժիշկն ամուսնացած է. նրա որդին ծնվել է հենց պատերազմի օրերին:
Ինչ վերաբերում է մրցույթին իր մասնակցությանը՝ Նարեկը հավելեց, որ նման մտադրություն վաղուց է ունեցել, սակայն նախկինում միշտ խուսափել է անել այդ քայլը.
««Ուկրաինայի Ձայն»-ին, ու առհասարակ տարբեր երկրների «Ձայնը» նախագծերին շատ վաղուց եմ հետեւում. ամեն անգամ ինձ պատկերացնում էի նման բեմում, եւ, ի վերջո, որոշում կայցրի մասնակցել ուկրաինական նախագծին, հայտս ուղարկեցի, բայց մինչեւ վերջին պահը մտածում էի՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ, ի՞նչ գործ ունեմ ես այնտեղ, չէ՞ որ, այնքան շատ պրոֆեսիոնալ մասնակիցներ կան այդ մրցույթում... Սակայն հայտերի ընդունման վերջին օրը հստակ որոշեցի, որ պետք է փորձեմ ուժերս»,-հիշում է նա:

Երաժշտության հանդեպ Նարեկի սերը սկսվել է դաշնամուրային կրթությունից.
«Երգել սկսել եմ վերջերս. առաջին քայլերս կատարել եմ Երեւանի պետական բժշկական համալսարանում, բայց մինչ այդ յոթ տարի սովորել եմ Հայկանուշ Դանիելյանի անվան երաժշտական դպրոցում՝ դաշնամուրային բաժնում, որը գերազանց ավարտել եմ, սակայն վոկալային կրթություն չեմ ստացել: Ինքս եմ սկսել ինձ վրա աշխատել, ու երբ սկսեցի երգել, բացահայտեցի ինձ նաեւ այլ կողմից, եւ տարբեր փորձերից հետո իմ մեջ ձեւավորվեց դասական ոճը»:
Նարեկը նշում է, որ մրցույթի նախնական լսումների փուլն անցնելն իր համար արդեն մեծ հաղթանակ էր, որին դժվարությամբ էր հավատում:

«Ինքս ինձ տրամադրել էի, որ եթե անգամ որեւէ մարզիչ չշրջվեր ելույթիս ընթացքում, ես արդեն հաղթել էի, քանի որ նախնական լսումներին մասնակցել էր ավելի քան 5000 մարդ, որոնցից մոտ 135-ն էինք անցել հաջորդ փուլ: Դա ինձ համար անսպասելի էր, բայց նաեւ կարեւոր էր, որ գոնե մեկ մարզիչ շրջվեր ելույթիս ընթացքում, ու եղավ այնպես, որ բոլորն էլ շրջվեցին: Իրականում երգելուս ընթացքն այնքան շատ եմ վայելել, որ միայն վերջում եմ գիտակցել, որ բոլոր 4-ն էլ շրջվել էին»:
Հայ բժիշկի ընտրությունն, ի վերջո, կանգ է առել Դոռեֆեեւայի վրա: Անդրադառնալով իր որոշմանը՝ Նարեկը նշեց, որ նախապես չէր մտածել, թե ում խմբում է ցանկանում լինել, իսկ ընտրությունը կատարել է տվյալ պահի իր զգացողություններից ելնելով.
«Ժյուրիի անդամներից յուրաքանչյուրն էլ իրենց ժանրերում ինձ դուր են գալիս. ընտրությունս կատարել եմ հենց այդ պահին՝ հետեւոլով սրտիս ձայնին: Կա եւս մեկ գործոն՝ Դոռոֆեեւան մոտեցավ ինձ, միասին տանգո պարեցինք, իսկ ես լինելով ջենտլմեն՝ պարզապես չէի կարող նրան չընտրել»,-կատակեց նա:

Ջակոնո Պուչինիի «Տուրանդոտ» օպերայից «Nessun dorma» արիան Նարեկի ամենասիրելի ստեղծագործություններից է, որը, ինչպես ինքն է նշում, վաղուց էր ցանկանում որեւէ բեմից կատարել, եւ ուկրաինական «Ձայնը» հենց այն հարթակն էր, որում նման հնարավորություն ունեցավ: Նա ուրախությամբ է փաստում, որ ոչ միայն ընտանիքն ու հարազատները, այլեւ՝ բժիշկ գործընկերները հավասարապես կիսել են իր հաղթանակի բերկրանքը.
«Գործընկերներս, երբ իմացան, որ հայտ եմ ներկայացրել ու քասթինգի փուլը հաղթահարել եմ, միանշանակ շատ դրական արձագանքեցին, քանի որ նրանք գիտեն, թե ես որքան եմ սիրում երգել, երգում եմ, նույնիսկ, վիրահատությունների ընթացքում, երգում եմ, երբ ազատ եմ...»:

Նարեկը նաեւ նշեց, որ իրեն հաճախ ասում են, որ պետք է թողնի բժշկությունն ու ավելի խորացված զբաղվի երգով, սակայն բժիշկի պացիենտները կարող են հանգիստ լինել, քանի որ նա չի պատրաստվում նման քայլի դիմել: Նարեկը վստահեցրեց, որ այսուհետ շարունակելու է ավելի պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել երգով, սակայն բժշկությունը երբեք չի թողնի.
«Վիրաբույժությունը եղել է իմ նպատակներից մեկը, որը ես իրագործել եմ, եւ ուրախ եմ, որ կարողանում եմ բուժել եւ օգնել այն մարդկանց, որոնք ունեն իմ կարիքը: Հաճախ են ասում՝ թող բժշկությունը, զբաղվիր երգով, բայց ես դա չեմ անի, որովհետեւ ինձ մոտ ե´ւ մեկն է ստացվում, ե´ւ մյուսը: «Ուկրաինայի Ձայնը» նախկինում ինձ համար պատնեշ էր թվում, եւ այն ինձ ցույց տվեց, որ ես կարող եմ ավելին.... Որոշումս արդեն ելույթիցս հետո կայացրել եմ՝ միանշանակ այսուհետ երգով զբաղվելու եմ, հատկապես, որ այս նախագիծն օգնեց, որ ճանաչում ձեռք բերեմ իմ երկրում: Կարող եմ վստահեցնել, որ դեռ շատ առիթներ կլինեն իմ ձայնը լսելու: Ինչո՞ւ ոչ՝ թող ես լինեմ երգող-վիրաբույժ»,-հավելեց նա:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը21:30, 13 նոյեմբերի
165 հազար դոլարանոց գանգաձև ժամացույց՝ պտտվող ծաղիկներով. Տակասի Մուրակամին մուտք է գործել բարձր ժամագործական նորաձևության աշխարհ20:16, 13 նոյեմբերի
Միլիարդատերերն ուզում են խաբել մահվանը. 15 հազար դոլար մեկ ներարկման համար, անձնական բժիշկներ և առողջությունը կառավարող ԱԲ19:29, 13 նոյեմբերի
«Նույնիսկ միլիարդատերերն են ենթարկվում դրան». փորձագետը նշել է այն էմոցիան, որը գաղտնի կառավարում է ամենահաջողակ մարդկանց կյանքը16:34, 13 նոյեմբերի
2 մլն դոլար մեկ սերիայի համար. բացահայտվել են Ստալոնեի, Զենդայայի և այլ հոլիվուդյան աստղերի չափազանց բարձր աշխատավարձերը16:16, 13 նոյեմբերի
Տարեվերջյան ցուրտ երեկոները ջերմացնելու լավագույն միջոցը. 2026-ի ամենասպասված 10 կինոպրեմիերաները, որոնք չի կարելի բաց թողնել15:40, 13 նոյեմբերի
Կարմիր գորգից մինչև Chanel-ի փակ ընթրիք. ինչպե՞ս են Ռոբերտ Դե Նիրոն ու նրա երիտասարդ ընտրյալը վայելում Նյու Յորքի աստղային գիշերները15:20, 13 նոյեմբերի
«Ես պարտավոր չեմ փոխել իմ համոզմունքները». Առնոլդ Շվարցենեգերը բացատրել է, թե ինչու է դեռևս մնում հանրապետական14:39, 13 նոյեմբերի
TikTok 23-ամյա աստղի խորհրդավոր մահը. ոստիկանությունը հետաքննություն է սկսել բրազիլացի բլոգերի մահվան կապակցությամբ14:14, 13 նոյեմբերի
«Նա դեռ երիտասարդ է և աներևակայելի էներգիայով լի». Բեն Սթիլլերը հիացել է Ռոբերտ Դե Նիրոյով իրենց առաջին հանդիպումից 26 տարի անց13:28, 13 նոյեմբերի
2.5 մլն դոլարանոց ժամացույց. Ինչպես մեկ եզակի համարը Patek Philippe-ը վերածեց աճուրդի ամենացանկալի գանձի