Անդրանիկ Հարությունյան․ «Ցավոք սրտի վատ լուրերն ավելի շատ արձագանք են ունենում»

Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Ինչպե՞ս էր Դալիթան ծրագրում անցկացնել Ամանորը, ինչպե՞ս է այն անցկացրել, ու ո՞ր Ամանորն է եղել ամենատպավորիչը երգչուհու համար

20:30, 3 հունվարի

Ամանորը եւ Սուրբ Ծնունդը Դալիթա Ավանեսյանի ամենասիրելի տոներն են։ Նա միշտ այնքան սպասումներով ու տպավորիչ է անցկացնում տոները, որ սկզբում դժվարացավ վերհիշել, թե որն է եղել իր համար ամենայուրօրինակը, բայց, այնուամենայնիվ, նշեց 2022 թ-ի դեկտեմբերը, երբ Երեւանը հյուրընկալել էր «Մանկական Եվրատեսիլը», իսկ ինքը բացման արարողության հանդիսավարներից էր․ 

«Մեր հրապարակը շատ սիրուն էին զարդարել, իսկ գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը համընկավ մրցույթի բացման հետ, որի հանդիսավարներից էի նաեւ ես, ու, կարելի է ասել, ամենատպավորիչն ինձ համար այդ տարին էր, քանի որ փորձերի հետ մեկտեղ Ամանորն, ասես, ինձ մոտ ավելի շուտ էր սկսվել»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Դալիթան։  

415288274_18414484585041890_414039616111503467_n.jpg (418 KB)

Երգչուհին Ամանորն ասոցացնում է լույսի, բարության, գեղեցկության, մաքրության, նոր հնարավորությունների հետ: «Փոքր տարիքում Ամանորն ասոցացնում էի մանդարինի, «Տանը մենակ» ու «Հարի Փոթեր» ֆիլմերի հետ»,-հավելեց նա։

Թեեւ Նոր տարին Դալիթան ծրագրում էր նշանավորել ճանապարհորդությամբ, այնուամնայնիվ, որոշել է հրաժարվել այդ մտքից, քանի որ ցանկանում էր տոներն անցկացնել ընտանիքի անդամների հետ։

415784295_18414484564041890_4605421033751380175_n.jpg (171 KB)

«Շատ եմ ճամփորդել այս տարի, բացի այդ՝ Ամանորը միշտ ընտանիքիս հետ եմ նշում, ու որոշեցի այս տարին էլ նրանց հետ դիմավորել: Իսկ Երեւանն այնքան սիրուն է, որ Ամանորն ու Սուրբ Ծնունդն այստեղ էլ կարելի է վայելել»,-նշեց երգչուհին։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել