Անցյալ տարին գերազանց տարի էր ճարտարապետության համար, քանի որ Հնդկաստանում բացվեց աշխարհի ամենամեծ գրասենյակային շենքը, իսկ Մալայզիայի Merdeka 118-ը դարձավ երբեւէ կառուցված երկրորդ ամենաբարձր երկնաքերը, հաղորդում է CNN-ը:
Սակայն 2023 թվականը նաեւ ճարտարապետական նրբագեղության տարի էր. մանրակրկիտ ձեւավորված չինական գիշերօթիկ դպրոցը ճանաչվել է տարվա համաշխարհային շենք, իսկ բրիտանացի ճարտարապետ Դեյվիդ Չիպերֆիլդը արժանացել Պրիցկերի մրցանակին, որը համարժեք է Նոբելյան մրցանակին։
Գալիք տարին, ամենայն հավանականությամբ, կբերի համարձակի եւ գեղեցիկի նման համադրություն: Ահա 5 ճարտարապետական նախագծեր, որոնք կփոխեն աշխարհը 2024 թվականին.
Ուղղահայաց անտառ, Նանջինգ, Չինաստան
Միլանում գտնվող Bosco Verticale-ը (կամ «Ուղղահայաց անտառը») բացումից ի վեր՝ գրեթե մեկ տասնամյակ առաջ, դարձել է կանաչ դիզայնի խորհրդանիշ: Սակայն ճարտարապետ Ստեֆանո Բոերիի համար բնակելի նախագիծը միայն սկիզբն էր:
«Քաղաքային անտառտնտեսության համաշխարհային արշավ» սկսելու նպատակով «Բոերի» ընկերությունը սկսեց ծրագրեր իրականացրել Եվրոպայում եւ դրա սահմաններից դուրս: Վերջինը՝ Չինաստանի նախկին մայրաքաղաք Նանջինգում է իրականացվել եւ կներառի մոտ 800 ծառ եւ ավելի քան 2500 թուփ ու բույսեր, որոնք կտեղադրվեն խնամքով ձեւավորված պատշգամբներում:
«Ուղղահայաց անտառը», որը բաղկացած է երկու աշտարակից, որոնցից մեկի բարձրությունը 200 մետր է, կներառի գրասենյակներ, թանգարան եւ հյուրանոց, որի վերջին հարկում կլինի լողավազան։ «Բոերի» ընկերությունը հայտարարել է, որ շենքից դուրս աճող 27 բնիկ բուսատեսակները կօգնեն պահպանել կենսաբազմազանությունը եւ նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները տարեկան մոտ 18 տոննայով:
Keppel South Central, Սինգապուր
Հեռավոր աշխատանքի եւ գրասենյակ վերադառնալու անհրաժեշտության դարաշրջանում ճարտարապետները վերանայում են կորպորատիվ աշխատանքային տարածքների դերը մարդկանց կյանքում: Այսպիսով, Սինգապուրի առաջիկա Keppel South Central աշտարակի բնակիչները կարող են ավելի շատ մոտիվացված կերպով հրաժարվել տնային գրասենյակից՝ առատ կանաչ տարածքի եւ ընդարձակ բացօթյա լողավազանի շնորհիվ:
Հարավարեւելյան Ասիայի փոքրիկ երկրում կանաչ պլանավորման օրենքները պահանջում են, որ մշակողները նոր բարձրահարկ շենքեր կառուցելիս տարածք հատկացնեն կանաչապատման համար, իսկ 33-հարկանի աշտարակի դիզայնը ընդգծված է տանիքի կանաչ պատշգամբներով:
Տանիքին տեղադրված արեւային մարտկոցները եւ անձրեւաջրերի ընկալման համակարգերը հաստատում են NBBJ ընկերության համարձակ պնդումն այն մասին, որ շենքը կդարձնի «Սինգապուրի գրասենյակային շենքերի ամենակայուն նախագծերից մեկը»:
One Zaabeel, Դուբայ, ԱՄԷ
Արաբական Միացյալ Էմիրությունները, որտեղ գտնվում է աշխարհի ամենաբարձր շենքը, հասել է կառուցվածքային նախագծման եւս մեկ ուղենշային նվաճման․ 226 մետր երկարությամբ, 9500 տոննա կշռող երկնային կամուրջը, որը հայտնի է որպես Link, կանգնեցվել է Դուբայի բանուկ մայրուղու վրա՝ 2020 թվականին: Այն միացնում է երկու երկնաքեր, որոնք ճապոնական Nikken Sekkei ընկերության կողմից ներկայացված են, որպես One Zaabeel նախագծի «հայր եւ որդու» աշտարակներ։ Այն նախատեսվում է բացել հաջորդ ամիս:
Նախագծի հիմնական աշտարակներում տեղակայված են բնակելի շենքեր, գրասենյակային տարածք եւ հյուրանոց, իսկ համալիրի 100 մետր բարձրությամբ հորիզոնական հատվածում կտեղակայվեն ռեստորաններ, գեղեցիկ տեսարանով լողավազան եւ դիտահարթակներ՝ քաղաքի եւ Արաբական ծոցի տեսարանով:
Kunstsilo, Kristiansand, Նորվեգիա
Հարավային Նորվեգիայի Քրիստիանսանդ շրջանում հացահատիկի պահեստը դատարկ էր մնացել, քանի որ տեղական գործարանը 370 տարի շարունակական աշխատանքից հետո 2008 թվականին փակվել էր: Սակայն տեղական իշխանությունները հրամայեցին պահպանել շահագործումից հանված պատմական կառույցը, եւ հայտարարվեց մրցույթ, որին մասնակցում էին ավելի քան 100 ճարտարապետական ընկերություններ, կոչ անելով նորից պատկերացնել տարածքը որպես արվեստի պատկերասրահ:
Mestres Wåge Arquitectes-ը եւ MX_SI-ն առաջարկել են անձեռնմխելի թողնել պահոցի արտաքին տեսքի մեծ մասը: Ներսում, սակայն, ներքին պահեստային տարածքները վերակազմավորվել են՝ տեղավորելու 3000 քառակուսի մետր ցուցադրական տարածք, վերեւի լուսավորությամբ, որը լուսավորում է տարածքը կառույցի գլանաձեւ բետոնե «բջիջների» միջոցով:
Ժամանակին մինչեւ 15,000 տոննա հացահատիկ պահելու հնարավորություն ունեղող Կունսսիլոն այժմ, ի թիվս այլ բաների, կտեղակայի սկանդինավյան արվեստի աշխարհի ամենամեծ մասնավոր հավաքածուն, որը հավաքել է արվեստի հովանավոր Նիկոլայ Տանգենը, ով ծագումով Քրիստիանսանդից է:
Populus հյուրանոց, Դենվեր, ԱՄՆ
265 սենյականոց Populus հյուրանոցը, որը բացվել է այս ամառ Կոլորադոյի Դենվեր քաղաքում, բնությամբ ոգեշնչված կամ «բիոֆիլ» դիզայնի նոր մոտեցում է:
Populus-ի սեփականատեր Urban Villages-ը հյուրանոցը նկարագրում է որպես ԱՄՆ-ում առաջին ածխածնային պոզիտիվ հյուրանոց: Ըստ New York Times-ի՝ անվանման հիմքում ընկած է ոչ միայն ցածր էներգիայի նախագծման առանձնահատկությունները, այլեւ հազարավոր ակր անտառներ տնկելու խոստումը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:29, 21 մայիսի
Ամերիկուհին, ով պնդում է, որ ամուսնացել եւ բաժանվել է ուրվականից, այժմ որդեգրել է «դիվահար» ծաղրածուի21:04, 21 մայիսի
Wine Story. Ոչ ալկոհոլային գինիներ՝ այս տարվա թրենդը20:24, 21 մայիսի
Անահիտ Սիմոնյանի համարձակ զգեստն ու Ադելի «Easy on me» երգի cover-ը՝ երգչուհու մեկնաբանությամբ (ֆոտո/վիդեո)19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը