Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Wine Story. Ոչ ալկոհոլային գինիներ՝ այս տարվա թրենդը

21:04, 21 մայիսի

Ոչ ալկոհոլային խմիչքների շուկան վերջին տարիներին արագ աճ է գրանցել, եւ 2024 թվականը խոստանում է շրջադարձային լինել ոչ ալկոհոլային գինիների համար: Այս սեգմենտը, որը նախկինում անտեսվում էր, այժմ ժողովրդականության աճ է ապրում՝ գրավելով ինչպես արտադրողների, այնպես էլ սպառողների ուշադրությունը:

Ոչ ալկոհոլային գինին այն գինին է, որի էթիլային սպիրտի պարունակությունը 0,5%-ից ոչ ավելի է: Այն պատրաստվում է սովորական գինուց, որն անցնում է արտադրության բոլոր ավանդական փուլերը, ապա դրանից հանում են սպիրտը՝ պահպանելով խմիչքի համն ու անուշաբույր որակները։ Իհարկե, նման ըմպելիքը միայն աղոտ կերպով է հիշեցնում իրական ալկոհոլային գինին, հատկապես կարմիր գինիները, որոնք էթանոլի հետ մեկտեղ կորցնում են իրենց տանինների մի մասը: Հիասթափությունից խուսափելու համար ոչ ալկոհոլային գինին ավելի լավ է դիտարկել որպես ինքնուրույն ըմպելիք, որը կարող է սովորական գինու հետաքրքիր այլընտրանք լինել այն իրավիճակներում, երբ դրա օգտագործումը այս կամ այն ​​պատճառով անհնար է:

Աշխարհի տարբեր ծայրերից ներկրված այս գինիներն այժմ հասանելի են Հայաստանի խանութներում:

Codorníu Zero

кордо.jpg (38 KB)

Հաճելի ոչ ալկոհոլային իսպանական փրփրուն գինի, որը պատրաստված է սպիտակ Այրեն խաղողից՝ գինին դեալկոհոլացնելու միջոցով: Ցիտրուսային եւ արեւադարձային մրգերի բույրերը, որոնք լրացվում են կծու երանգներով եւ նուրբ սպիտակ ծաղկային նոտաներով, այն իդեալական են դարձնում ցանկացած առիթի համար: Շնորհիվ իր նուրբ պղպջակների, մրգային համի եւ ներդաշնակ հավասարակշռության՝ Codorníu Zero-ն ոչ միայն իդեալական է տոնական կենացների համար, այլեւ լավ համադրվում է նախուտեստների, ծովամթերքների, ձկան, մրգային կամ բանջարեղենային աղցանների, պանիրների եւ աղանդերի հետ:

Միջին գինը խանութում 4700 դրամ է։

Domaine De La Baume Saint-Paul Alcohol Free

Այս ֆրանսիական գինին, որը ծագումով Լագեդոկից է, ունի բաց կարմիր երանգ, եւ նրբագեղություն է հաղորդում նուրբ մրգերի եւ համեմունքների շնորհիվ: Դրա բույրը որոշակիորեն բարդ է՝ կարմիր հատապտուղների եւ մոշի նրբություններով, որոնք միահյուսված են կծու երանգներով: Գինու համը բացահայտում է հյուսվածքների փափուկ, հարուստ տեսականին, որում մրգային եւ հյութալի բաղադրիչներն ընդգծված են սեւ հաղարջի, նուրբ համեմունքների եւ բուսական երանգների նոտաներով: Այս գինին հիանալի համադրվում է կարմիր մսի, խորոված ուտեստների եւ մի շարք պանիրների հետ։

Ալկոհոլը դուրս է մղվում դրանից՝ վակուումային թորման միջոցով՝ նորարարական մեթոդ, որը չի պահանջում քիմիական նյութեր կամ ջերմություն եւ ապահովում է մեղմ հեռացումը՝ 30 ժամվա ընթացքում:

Միջին գինը խանութում 3200 դրամ է։

Nozeco Blanc Alcohol Free

нозеко.jpg (58 KB)

Փրփրուն գինու այլընտրանք, որն առաջարկում է Les Grands Chais de France-ը՝ Ֆրանսիայում գինիների խոշոր արտադրողը: Բույրն արտահայտիչ է եւ ներդաշնակ, այն լցնում է տարածությունը մրգային շեշտադրումներով, որոնց մեջ գերակշռում են դեղձն ու նեկտարինը:

Այն խորհուրդ է տրվում օգտագործել որպես ապերիտիվ եւ համադրել բանջարեղենի, ծովամթերքի, ձկան, պանիրների եւ մրգերի հետ։

Միջին գինը խանութում 3600 դրամ է։

Hans Baer Riesling Alcohol Free

Ռեյնհեսսեն շրջանի ոչ ալկոհոլային Ռիսլինգի բաժակի մեջ դուք կարող եք տեսնել վառ բաց դեղին երանգ, որը տեսողականորեն գրավիչ է դարձնում այն: Գերմանական այս սորտային գինին հիացնում է խնձորի, դեղձի եւ բանանի թարմ բույրերով եւ այլ մրգային նրբություններով: Այն ունի թեթեւ, բայց խիտ հյուսվածք, ինչը շատ հաճելի է լեզվին: Ռեյնհեսսենի այս գինու վերջին նոտաները տպավորում են իրենց երկար եւ համեղ հետհամով:

Միջին գինը խանութում 3600 դրամ է։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել