Ավելի քան յոթ տասնյակ ֆիլմ, քսաներկու հեռուստատեսային շոուներ եւ հանդիսատեսի ու քննադատների բարձր գնահատական․ թվում է, թե հոլիվուդյան գեղեցկուհի Նիկոլ Քիդմանը ինքնավստահ լինելու բոլոր պատճառներն ունի, բայց աստղերն էլ ունեն որոշակի բարդույթներ, գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ 56 ամյա ավստրալացի դերասանուհին դեռեւս անվստահ է զգում իր բարձր հասակի պստճառով, քանի որ ժամանակին իրեն բազմիցս ասել են, որ չափազանց բարձրահասակ է հաջողակ դերասանուհի լինելու համար:
Խոսելով Radio Times-ի հետ՝ Քիդմանը, որը 180 սմ հասակ ունի, հիշել է․ «Ինձ ասում էին՝ «Դու կարիերա չես ունենա, դու չափազանց բարձրահասակ ես»:
Դերասանուհին վերհիշել է նաեւ, որ հաճախ ֆիլմերի լսումները չի անցել բարձր հասակի պատճառով։
Քիդմանը, որը 13 տարեկանում արդեն 175 սմ հասակ ուներ, խոստովանել է, որ մեծանալով Ավստրալիայի արեւելյան ափին գտնվող Մելբուրնի եւ Սիդնեյի արվարձաններում, բազմիցս բախվել է ծաղրանքի։
«Մարդիկ հարցնում էին՝ «Ինչպե՞ս է օդը վերեւում»: Ոմանք դիտարկում էին՝ «Դու շատ ավելի բարձրահասակ ես, քան ես կարծում էի», իսկ տղամարդիկ պայքարում էին իմ բարձրակրունկների դեմ: Երբ պատրաստվում եմ կարմիր գորգի, ինձ ուղարկում են այնպիսի կոշիկներ, որոնք միշտ այնքան բարձր են։ Այդ պահին արդեն սկսում եմ պատկերացնել, թե ինչպես եմ դառնում կարմիր գորգի ամենաբարձրահասակ մարդը՝ ընձուղտի պես»:
Թեեւ հասակը վաղուց չի խոչընդոտում դերասանուհու աշխատանքին, Քիդմանը խոստովանել է, որ դեռեւս անհանգստություն է զգում՝ դրա պատճառով հնարավոր սահմանափակումների վերաբերյալ:
«Երբեմն անհանգստանում եմ, երբ ուզում եմ փոքր երեւալ, բայց լինում են դեպքեր, երբ ես գնահատում եմ իմ հասակը եւ օգտագործում դրա հետ կապված առավելություններն իմ աշխատանքում»,-ասում է դերասանուհին:
Գլխավոր լուսանկարը՝ Dan Steinberg/BEI/Shutterstock
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես